00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Գառնիկ Դանիելյան
Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու․Դանիելյան
13:49
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հետխորհրդային Հայաստանում շինարարական նորմերը բավականին խստացվել են. սեյսմոլոգ

Պետրոսյան. Յուրաքանչյուր շենք պետք է ունենա իր քաղաքաշինական ու սեյսմիկ անձնագիրը
Բաժանորդագրվել
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախկինում կառուցված և այժմ կառուցվող շենքերի սեյսմակայունության թեմային։
Հետխորհրդային Հայաստանում շինարարական նորմերը բավականին խստացվել են, և հիմա Երևանի ամբողջ տարածքում, ինչպես և մյուս քաղաքներում, շենքերը պարտադիր պետք է ունենան 9 բալանոց սեյսմակայունություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը։
ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր` Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի սեյսմիկ հզորությունն ու ներկայիս նորմատիվները չեն համընկնում։ Ըստ նրա` խորհրդային տարիներին կառուցված շենքերն անհրաժեշտ է մոտ 10 տարվա ընթացքում փոխարինել նորերով, որոնք կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության նոր նորմերին։
«Ներկայումս գործում են չափանիշներ, որոնց կիրառման դեպքում նոր կառուցվող շենքերը դառնում են բավականին սեյսմակայուն։ Օրինակ` Երևան քաղաքում շենքերը պետք է կառուցվեն այնպես, որ երկրաշարժի ժամանակ դիմանան 9 բալ և ավելի ուժգնությանը, մինչդեռ խորհրդային տարիներին սահմանված էր 7 բալը»,– ասաց Պետրոսյանը։
Նրա տեղեկացմամբ` սեյսմոլոգները կազմել են Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը. յուրաքանչյուր բնակավայրի դիմաց նշված է, թե քանի բալ սեյսմակայունությամբ պետք է կառուցվեն տեղի շենք–շինությունները։
Անդրադառնալով խորհրդային ժամանակաշրջանում կառուցված շենքերի սեյսմակայունության խնդրին` Պետրոսյանն ընդգծեց, որ դրանց շահագործման ժամկետներն անցել են, թեև դրանք կանգուն են ու ոչ բոլորն են վթարային։
«Առհասարակ գոյություն ունի վթարայնության չորս աստիճան։ Բոլոր շենքերը չեն, որ համարվում են, օրինակ, երրորդ կամ չորրորդ աստիճանի վթարային շինություններ։ Եթե ամբողջ շենքը չորրորդ կարգի վթարային է, ապա ենթակա է ապամոնտաժման` տեղում նորը կառուցելու պայմանով։ Նման շենքեր կային, օրինակ, մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասում, որտեղ դրանք ապամոնտաժվել են, իսկ բնակիչները՝ վերաբնակեցվել։ Այսօր կան նաև այնպիսի շենքեր, որոնց տարբեր մուտքերն ունեն վթարայնության տարբեր աստիճաններ։ Նման դեպքերում շենքերը պետք է պարտադիր ամրակայվեն»,– նշեց մեր զրուցակիցը։
Նորակառույցները հուսալի չեն. մասնագետը` երևանյան շենքերի սեյսմակայունության մասին
Պետրոսյանի դիտարկմամբ` յուրաքանչյուր շենք ունի իր յուրահատկությունը։ Թվում է, թե նման են իրար, բայց իրականում կառուցված են երկրաբանական տարբեր հիմքերի վրա։ Ըստ այդմ` յուրաքանչյուր շենք պետք է ունենա իր անձնագիրը, որում պետք է նշվեն թերություններն ու վթարայնության աստիճանը, եթե այդպիսիք կան։ Պետրոսյանն ասաց, որ շենքերի քանակը շատ է, իսկ մասնագետներինը՝ խիստ սահմանափակ, բայց նույնիսկ նման պայմաններում պարբերաբար իրականացվում են շենքերի սեյսմակայունության ստուգման աշխատանքներ։
Նշենք, որ նոր կառուցվող շենքերը սեյսմիկ անվտանգության նորմատիվներին համապատասխանեցնելու ուղղությամբ բազմաթիվ իրավական գործընթացներ են իրականացվում, և ընդհանուր նորմատիվներում պարտադիր պահանջ է բոլոր ստանդարտների հաշվառումն ու կիրառումը։
Լրահոս
0