00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե Սեյրան Օհանյանը նույնիսկ մեղավոր ճանաչվի, պատիժ չի նշանակվի. Արսեն Բաբայան

Օհանյանի նկատմամաբ հետապնդում իրականացնելու նպատակն այն է, որ հնչի քաղաքական հայտարարություն
Բաժանորդագրվել
Փաստաբան Արսեն Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու` ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերին։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու նպատակն այն է, որպեսզի նա հայտարարի, թե ինքը մեղավոր է, բայց խնդրում է, որ իր նկատմամբ քրեական գործ չհարուցվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ–ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին 3–րդ միջնորդագիրը։ Փետրվարի 7-ին ԱԺ–ն սկսեց քննարկել ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը` Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Սեյրան Օհանյանի գործով
Առաջինը քննարկվեց զորամասի տարածքների օտարման միջնորդագիրը։ Երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր՝ փակ նիստում է քննարկվել։ Ըստ երրորդ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը 2008 թվականի ապրիլի 14-ից մինչ 2016 թվականի սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը` չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Արսեն Բաբայանը նշում է՝ օրենքի համաձայն` եթե վաղեմության ժամկետը լրանում է, անձը պետք է գործողություն իրականացնի. ասենք՝ պնդի, որ ինքն անմեղ է ու ժամկետի լրացման պատճառով չդադարեցվի գործի քննությունը։
Նրա դիտարկմամբ` քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է նաև Ազգային Ժողովի համաձայնությունը, բայց նույնիսկ ԱԺ–ի համաձայնության դեպքում դատախազությունն իրավունք չունի քրեական հետապնդում հարուցել, որովհետև դրա համար պետք է լինի անձի առարկությունը։ Բաբայանը հիշեցրեց գլխավոր դատախազի խոսքը, որ Սեյրան Օհանյանը դեռ հստակ դիրքորոշում չի ներկայացրել, հետևաբար նրա նկատմամբ չի կարող իրականացվել հետապնդում։
«Այս գործը կար վաղուց, ինչպես պարզվեց, եղել են բազմաթիվ ցուցմունքներ, և հենց այն պահին, երբ անհրաժեշտություն առաջացավ հանրության դժգոհությանը պատասխանել, թե ինչու են մեր զինվորները ծառայում վատ պայմաններում, գտան մի շատ լավ առիթ, թե իբր Սեյրան Օհանյանը վաճառել է զորամասերը, դրա հետ կապված գործը բերեցին խորհրդարան, իսկ իշխանական թևի պատգամավորներն այդ շոուն համեմեցին թարմ հարցերով, որպեսզի հետագայում կարողանան ելույթներ ունենալ` նշելով, թե Օհանյանը վաճառել է զորամասերը, այդ պատճառով էլ Ազատ գյուղում վատ պայմաններում ծառայող զինվորները զոհվեցին հրդեհից։ Գործն ամբողջությամբ քաղաքական նպատակներ է հետապնդում»,– ասաց մեր զրուցակիցը։
Բաբայանը նշեց, որ եթե զորամասերի տարածքների առքուվաճառքի մասով Սեյրան Օհանյանը դատարանում նույնիսկ մեղավոր ճանաչվի, նրա նկատմամբ պատիժ չի նշանակվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ օտարված հողամասերը, որպես հանցագործության հետևանքով ձեռք բերված հողամասեր, կվերադարձվեն իրենց սկզբնական կարգավիճակին։ Իսկ եթե Օհանյանն անմեղ ճանաչվի, ապա կստացվի, որ որևէ խնդիր չկա և ամեն ինչ տեղի է ունեցել օրինական ճանապարհով, ուստի ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով հանցավոր արարքների կատարում:
Լրահոս
0