00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 1-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

© Photo : official site of the MOD of RAՊահեստազորայիններ. արխիվային լուսանկար
Պահեստազորայիններ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2023
Բաժանորդագրվել
Վերապատրաստման և պատրաստման հավաքների նպատակը, որոշման նախագծի համաձայն, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն է։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ՀՀ ԶՈւ–ում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։
Որոշումն ընդունվել է կառավարության հերթական նիստում` ՊՆ–ի առաջարկով։
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայիններ։
ՀՀ ՊՆ–ն նախատեսում է մարտին պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել
Վերապատրաստման և պատրաստման հավաքների նպատակը, որոշման նախագծի համաձայն, մասնակիցների ռազմական հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսներ ու տրանսպորտային միջոցներ ընդգրկելը։
Հավաքներում կներգրավվեն նաև տրանսպորտային միջոցներ` ՀՀ պետական կառույցների հաշվեկշռից։
Հիշեցնենք` նախատեսվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը` շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ` համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրով։
Ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից նախատեսվում է ներգրավել մինչև 306 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրով։
Լրահոս
0