00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ռաֆայել Գևորգյան
ՓՄՁ-ին ուղղված նոր ծրագրով առաջնայինը մտադիր ենք զարգացնել նրանց կարողությունները.Գևորգյան
11:11
6 ր
Ջոնի Մելիքյան
Արևմուտից ճնշումը սպասելի էր.Մելիքյան
11:19
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղը «Մալաթիա» տոնավաճառը կփակվի, այլ տոնավաճառների փակման մասին դեռ խոսք չկա. ՔՀՏԱ

© Sputnik / Asatur Yesayants«Մալաթիա» տոնավաճառում
«Մալաթիա» տոնավաճառում - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
«Մալաթիա» տոնավաճառում
Բաժանորդագրվել
ՔՀՏԱ տեսչական մարմինը անդրադարձել է այն տեղեկություններին, թե «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունին»։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Վաղը` փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ ՔՀՏԱ տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։ Տոնավաճառում այժմ շուրջ 550 տաղավար կա։
«Հունվարի 18–ին տնտեսվարողին տեղեկացրել ենք այս մասին, որ փետրվարի 1–ից տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի և տվել ենք ժամանակ, որպեսզի տոնավաճառում առկա ապրանքի տեղափոխման հարցերով զբաղեն»,–ասաց Զոհրաբյանը։
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե «Մալաթիա» տոնավաճառից հետո կփակվի «Գնունի» տոնավաճառը, Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք տեղեկությունը տարածող լրատվամիջոցին որևէ հստակ անուն չեն հայտնել։
««Գնունի» տոնավաճառում 2021 թվականին իրականացվել է ստուգում, տրվել են կարգադրանքներ։ Տեսականորեն չեմ կարող ասել, թե հաջորդը որ շուկայում ստուգում կանցկացվի»,–ասաց նա։
Նշենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ «Գնունի» տոնավաճառի տնօրինությունը գործունեության կասեցման մասով պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չի ստացել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։ Աշխատակիցների շրջանում էլ խուճապ չկա։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կոմպրոմիս պետք է չլինի. որտեղ համապատասխան հակահրդեհային կանոնները չեն պահպանվում, պետք է գնալ և փակել։
Վարչապետի հանձնարարականից հետո ՔՀՏԱ տեսչական մարմնում ղեկավար Գարեգին Խաչատրյանի գլխավորությամբ արտահերթ խորհրդակցություն է տեղի ունեցել , հանձնարարական է տրվել սեղմ ժամկետում իրականացնել հրդեհատեխնիկական հետազոտություններ և վերահսկողական գործառույթներ հանրապետության տարածքում գործող բոլոր այն խոշոր օբյեկտներում (դա կլինի առևտրի կենտրոն , փայտամշակման արտադրամաս, թե նավթամթերքի պահեստ) որտեղ կարող են լինել մարդկանց մեծաքանակ կուտակումներ:
Լրահոս
0