00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հողերի 80 տոկոսը չի մշակվում ջրի պակասի պատճառով. ինչպես է ապրում հայկական Նիզամի գյուղը

© Photo : provided by Ashot GevorgyanԱրագիլների բույն Նիզամի գյուղում
Արագիլների բույն Նիզամի գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանը շարունակում է իր ճանապարհորդությունը սահմանամերձ շրջաններով։ Այս անգամ նա այցելել է Նիզամի գյուղ, որն իր անունը ստացել է միջնադարյան պարսիկ բանաստեղծի պատվին։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Արարատի մարզի սահմանամերձ Նիզամի գյուղի ամենամեծ խնդիրն այսօրվա դրությամբ ջրի պակասն է։ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասն ապահովող Արարատյան դաշտում ոռոգման համար բավարար ջուր չկա։
«Մարզում բազմաթիվ ձկնաբուծական տնտեսություններ են աշխատում. ջուր չկա, իսկ մենք ձուկ ենք արտահանում։ Այո', դա բիզնես է, մարդիկ վաստակում են, ընտանիք են պահում, բայց պետք է միջոցներ ձեռնարկել և լուծել խնդիրը»,- ասում է գյուղի բնակչուհի Լաուրա Քոչարյանը։
Տիկին Լաուրան արդեն 34 տարի է, ինչ գյուղի բուժքույրն է։ Պատմում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ լույս, գազ, աշխատանք չկար, գյուղացիների հիմնական մասը ստիպված եղան մեկնել արտերկիր, ու երբեմնի բարգավաճող գյուղը ժամանակի ընթացքում աստիճանաբար հետընթաց ապրեց։
© Photo : provided by Ashot GevorgyanՆիզամի գյուղը
Село Низами - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Նիզամի գյուղը
Գյուղի հողերը նախկինում ոռոգվել են արտեզյան ջրերով. յուրաքանչյուր փողոցում հորեր են եղել։ Իսկ հիմա գյուղացիները ստիպված են (ոմանք իրենց միջոցներով, ոմանք էլ գյուղապետարանի աջակցությամբ) պոմպեր տեղադրել և ջրհորներից ջուր բերել։ Բայց այդ ջուրը նույնպես չորանում է։
© Photo : provided by Ashot GevorgyanՆիզամի գյուղը
Село Низами - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2023
Նիզամի գյուղը
«Կգա ժամանակ, երբ մեզ մոտ ընդհանրապես ջուր չի մնա։ Մենք ջրհորներ ենք ծակում, դրանց վրա էլեկտրական պոմպեր ենք տեղադրում, ինչը մեծացնում է արտադրության արժեքը։ Ներկայում գյուղական հողերի 80%-ը չի մշակվում ջրի պակասի պատճառով։ Այս իրավիճակը մեծապես նպաստում է բնակչության արտահոսքին»,-պատմում է կինը։
Նա կարոտով է հիշում խորհրդային տարիները, երբ մանկուց սերմանվում էին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են հայրենասիրությունը, սերը հայրենի հողի հանդեպ։

«Ժամանակին դպրոցականներն ուզում էին նմանվել Նելսոն Ստեփանյանին, Հունան Ավետիսյանին։ Իսկ հիմա երեխաները ոչինչ չգիտեն իրենց երկրի հերոսների մասին։ Հայրենասիրությունը պետք է սերմանել մանկապարտեզից սկսած»,- վստահ է Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հայրենիքն ու պետությունը, նրա համոզմամբ, մեր միասնական ընտանիքն է, որտեղ այսօր կոնսենսուս չկա. բոլորը պառակտված են, վիճում են միմյանց հետ (սկսած շարքային քաղաքացիներից մինչև քաղաքական գործիչներ)` առաջնային համարելով իրենց նկրտումները, այլ ոչ թե երկրի ճակատագիրը:
Գյուղապետ Վահե Դունոյանն իր հերթին պատմեց իրեն վստահված գյուղի և նրա խնդիրների մասին:
Նրա խոսքով`Նիզամիի բնակիչների մի մասն աշխատում է մայրաքաղաքում (մինչև Երևան ընդամենը 18 կմ է), մյուս մասը արտագնա աշխատանքի է մեկնել հանրապետությունից դուրս, իսկ ովքեր մնացել են` հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։
«Մոտ 130 հա վարելահող ունենք, սակայն ջրի սուր պակաս կա։ Դա առաջնային խնդիրներից է։ Խմելու ջուրը վերցնում ենք մակերեսային, ժամանակավոր ջրհորներից, ինչը, իմ կարծիքով, ապագայում բնապահպանական խնդիրներ կստեղծի։ Հույս ունենք, որ առաջիկա երկու տարում ջրի հետ կապված խնդիրները կլուծվեն, և այն հողերում, որոնք անմշակ են մնացել ջրի պակասի պատճառով, մարդիկ աշխատելու հնարավորություն կստանան»,–նշում է համայնքի ղեկավարը։
Բացի այդ, դեռ չի գործում մանկապարտեզը` շենքի խարխուլ վիճակը թույլ չի տալիս։ Դունոյանը հույս ունի, որ մինչև տարեվերջ այս հարցը կլուծվի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։
Գորիսից շտապօգնությունը մոտ 1 ժամում է հասնում. ինչ իրավիճակ է Որոտան սահմանամերձ գյուղում
«Թե չէ` մեր երեխաները մոտակա գյուղում գտնվող մանկապարտեզն են գնում։ Մինչև այնտեղ գրանցվում ես, հերթը հասնում է, արդեն երեխայի դպրոց գնալու ժամանակն է գալիս»,-ասում է նա։
Թուրքիայի հետ սահմանամերձ գյուղի ղեկավարը նաև հավելեց, որ երկրի զարգացումն առաջին հերթին ուժեղ տնտեսության մեջ է տեսնում։ Նա դեմ է երկրում «ճամբարների» բաժանվելուն։ Վստահ է, որ պետք է միասնական լինել, իսկ մնացածը կստացվի։
Լրահոս
0