00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա միայն մարդու իրավունքի հարց չէ, այլ էթնիկ զտումների. Գևորգյանը ԵԽԽՎ–ում` Լաչինի մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Գևորգյան
Արմեն Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2023
Արմեն Գևորգյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գևորգյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն զորքերը դուրս չի բերում ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև ամրաշինական աշխատանքներ է իրականացնում։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Ադրբեջան կառավարությունը, ինչպես և այս այստեղ գտնվող նրա ներկայացուցիչները, ցանկանում են, որ մենք մոռանանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Նրանք չեն ցանկանում, որ դուք օգտագործեք այս չճանաչված երկրի անունը, չեն ցանկանում, որ խոսենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցած անմեղ զոհերի մասին։ Ավելին, 2021 թվականին Ադրբեջանը օկուպացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքը, անցած սեպտեմբերին էլ 3-օրյա նոր ագրեսիա է իրականացրել Հայաստանի հարավային շրջանում, չի ցանկանում դուրս բերել զորքերը, ավելին` ամրաշինական աշխատանքներ է իրականացնում»,– հայտարարեց Գևորգյանը։
Նա նշեց, որ այսօր էլ ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի։ Ադրբեջանի կառավարությունն արդեն 46 օր է՝ շրջափակման մեջ է պահում բնակչությանը` խոչընդոտելով նրանց արժանապատիվ կյանքի իրավունքին, տեղաշարժման ազատությանը, սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների ներկրմանը։
Գևորգյանը շեշտեց` սա միայն մարդկանց իրավունքների հարց չէ, այլ Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականություն։
«Ես հավատում եմ, որ Եվրոպան պետք է ուշադրությունը սևեռի Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,– հայտարարեց Գևորգյանը։
Նա հիշեցրել է, որ «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնի հրապարակմամբ` ժողովրդավարության գլոբալ ինդեքսում Ադրբեջանը «ավտորիտար ռեժիմ է» համարվում։ Այն նույն ընտանիքի կողմից կառավարվում է արդեն ավելի քան 40 տարի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Լրահոս
0