00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նոյեմբերն անկումային ամիս է. Կարապետյանը տնտեսական աճի դանդաղումը վտանգավոր չի համարում

Նոյեմբերն անկումային ամիս է. Կարապետյանը տնտեսական աճի դանդաղումը վտանգավոր չի համարում
Բաժանորդագրվել
Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է տնտեսական ակտիվության ցուցանիշների նոյեմբերյան անկման հնարավոր պատճառները։
Նոյեմբերին գրանցված տնտեսական նվազող ցուցանիշների մեջ ՀՀ տնտեսության համար վտանգավոր միտում չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը։
Նա գրանցված չնչին անկումը վերագրեց սեզոնային առանձնահատկություններին, մասնավորապես` գյուղատնտեսական, տուրիստական ոլորտներում նոյեմբերին ավանդաբար գրանցվող պասիվությանը։
«Իրականում հոկտեմբեր– նոյեմբեր ամիսների ցուցանիշերն օրինաչափ են, եթե դիտարկենք մեր տնտեսական ակտիվության ամսական ցուցանիշները, կտեսնենք, որ հոկտեմբերը միշտ անկումային է լինում նախորդ ամսվա նկատմամբ, իսկ նոյեմբերն ավելի խորը անկումային է լինում հոկտեմբերի նկատմամբ։ Սա սեզոնայնության գործոն է։ Որքան ձմռանն ենք մոտենում, այնքան գյուղատնտեսության, շինարարության, գործունեության այլ ոլորտների համար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տնտեսական ցուցանիշների որոշակի վատթարացում ենք ունենում»,– ասաց Կարապետյանը։
Վիճակագրության կոմիտեի հրապարակած տնտեսական վերջին տվյալների համաձայն` Հայաստանի տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը 2022թ–ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ դանդաղել է 4 տոկոսով` կազմելով 96 տոկոս։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում գրանցված կայուն աճը սկսել է դանդաղել հոկտեմբերից` սեպտեմբերի նկատմամբ նվազելով 2 տոկոսով,իսկ նոյեմբերին, ինչպես վկայում է վիճակագրությունը, նվազումը խորացել է։
Նվազման չափը, սակայն, տնտեսագետ Նարեկ Կարապետյանի գնահատմամբ, ոչ միայն մտահոգիչ չէ, այլև անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնիսկ դրական դինամիկա է արտացոլում։
Ռուսաստանի և Հայաստանի ֆինանսական ինստիտուտները վստահում են միմյանց. Վոլվաչ
«Օրինակ` ծառայությունների ոլորտի աճի տեմպերը 35 տոկոսից իջել են 31 տոկոսի։ Նման բարձր ցուցանիշների դեպքում անկման պատճառը հիմնականում անցյալ տարվա բազային էֆեկտն է լինում։ Այսինքն` անցյալ տարվա համեմատման բազան` նոյեմբերը, շատ–շատ ավելի բարձր է։ Այսինքն` մենք համեմատում ենք շատ ավելի բարձր կետի հետ, և այդ կետի նկատմամբ որոշակի դանդաղումը բնական երևույթ է»,– ասաց տնտեսագետը։
Մեր զրուցակիցը հստակեցրեց, որ, չնայած տնտեսական աճի տեմպերը որոշակիորեն դանդաղել են, բայց տնտեսական ֆունդամենտալ մեծությունները էական փոփոխություն չեն կրել։
Նշենք, որ 2022թ–ի նոյեմբերի տվյալներով` հիմնականում նվազում է գրանցվել ծառայությունների և արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում, համապատասխանաբար` 4.2 և 2 տոկոսով։ Մեծ չափով կրճատվել է նաև արտահանման ծավալը` հոկտեմբեր– նոյեմբերին 8.4 տոկոսով։
Իսկ ներքին առևտրի ծավալները շարունակել են աճել` նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ավելանալով 2.7 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 1.8 տոկոսով, շինարարության ծավալը` 0.5։
Ինչ վերաբերում է տարեկան ցուցանիշներին, 2022թ–ին գրանցված տնտեսական աճը նոյեմբերի դրությամբ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ դեռևս շարունակում է բարձր մնալ` կազմելով 13.8 տոկոս։
Առևտրի ծավալը 2021-ի նոյեմբերի համեմատ բարձր է 22.1 տոկոսով, ծառայություններինը` 30.9։
Նշենք, որ ընթացիկ տարվա ավարտին ԿԲ–ն ևս տնտեսական ակտիվության դանդաղում էր կանխատեսել, որի համաձայն` տարվա վերջում տնտեսական աճը ՀՆԱ–ի նկատմամբ կկազմի 12.9 տոկոս` կառավարության ակնկալած 14 տոկոսի փոխարեն։
ԿԲ–ի ադեկվատ քայլերի արդյունքում տարին փակվում է տնտեսական աճով. նախագահը` Գալստյանին
Լրահոս
0