00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բախումներ Փարիզում. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել

Բաժանորդագրվել
Փարիզում կատաղի բախումներ են սկսվել քրդերի ցույցի ժամանակ։
Այսօր կեսօրին հազարավոր քրդեր են դուրս եկել Փարիզի Հանրապետության հրապարակ։
Երեկ 69-ամյա տղամարդը կրակ է բացել փողոցում՝ քրդերի մշակութային կենտրոնի մոտակայքում, Փարիզի 10-րդ շրջանում, նա ձերբակալվել է։ Հրաձգության հետևանքով մահացել է երեք մարդ, տուժածներից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր, ևս երկուսը՝ միջին ծանրության վիճակում: Քրդական համայնքի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ զոհերը երեք քուրդ ակտիվիստներ են: Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել կանխամտածված սպանության գործով։
Մակրոնը Փարիզում տեղի ունեցած հրաձգությունը անվանել է «նողկալի հարձակում քրդերի վրա»
Այսօր քրդերը փողոց են դուրս եկել` իրենց բողոքն արտահայտելու։ Նրանք համարում են, որ երեկվա հրաձգությունը քրդական համայնքի դեմ ուղղված ահաբեկչական գործողություն է։ Ցուցարարները կարծում են, որ կրակոցների հետևում Թուրքիան է կանգնած, նրանք հակաթուրքական կարգախոսներ են վանկարկում։
Ինչ-որ պահի ցուցարարները հարձակվել են անցնող մեքենաների վրա և սկսել ավերածություններ անել։ Մի քանի ծեծկռտուք է բռնկվել հենց ցուցարարների միջև։ Այնուհետև նրանք սկսել են փակել փողոցները՝ ձեռք ձեռքի բռնած և շղթաներ կազմելով։
Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մարդկանց ցրելու համար։
Լրահոս
0