00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քռչոն, էլֆը և Ամանորը. հայաստանյան թատրոնները ի՞նչ ներկայացումներ են առաջարկում երեխաներին

© Sputnik / Armenuhi MkhoyanՏիկնիկային ներկայացում
Տիկնիկային ներկայացում - Sputnik Արմենիա, 1920, 22.12.2022
Տիկնիկային ներկայացում
Բաժանորդագրվել
Ներկայացումներից շատերը սիրո և հավատի ուժի մասին են։
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանյան թատրոններից շատերը Ամանորին ընդառաջ մանկական ներկայացումներ են պատրաստել փոքրիկ հանդիսատեսների համար։ Գունեղ ու բազմազան հեքիաթների սիրված հերոսներից բացի, փոքրիկներին կդիմավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Sputnik Արմենիան ներկայացնում է հայաստանյան մի քանի թատրոնների տոնական ներկայացումների ցանկը։
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փոքրիկները դեկտեմբերի 20–ից մինչև հունվարի 6–ը կարող են դիտել «Ամանորի հրաշքը» ներկայացումը։ Իսկ դեկտեմբերի 27–ից մինչև հունվարի 8–ը կցուցադրվի «Սանտայի հյուրերը» ամանորյա երաժշտական ուրախ ներկայացումը:
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեխաները դեկտեմբերի 20-ից հնարավորություն ունեն դիտելու «Արքայադուստր գորտը» ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը։ Սա հեքիաթ է սիրո և հավատի մեծ ուժի մասին։ Ներկայացումից առաջ փոքրիկներին հյուր կգան Ձմեռ պապն ու Ձյունանուշը։
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 24–ից մինչև դեկտեմբերի 30–ը մանուկների համար կխաղան «Մոխրոտը» կախարդական ներկայացումը։ Այն սովորեցնում է, որ միշտ պետք է հավատալ հրաշքին։
Պատանի հանդիսատեսի թատրոնում դեկտեմբերի 22-ից 30-ը և հունվարի 3-ից 12-ը հնարավոր կլինի դիտել Գրիմ եղբայրների «Բրեմենյան երաժիշտներ» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը, որը պատմում է խենթ, բայց անչափ ռոմանտիկ թափառաշրջիկ երաժիշտների մասին:
Դեկտեմբերի 24-ից մինչև 27-ը և հունվարի 3-ին և 4–ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «Ընկույզկոտրուկի գաղտնիքը»:
«Թատրոն կայարանը» դեկտեմբերի 21-28–ի համար պատրաստել է «Գրինչ» մանկական գունեղ, երաժշտական ներկայացումը: Սա հեքիաթ է արտասովոր արտաքինով էլֆի մասին, որին ծաղրում են, ու նա որոշում է գողանալ Ամանորը, որպեսզի վրեժ լուծի բոլորից: Բոլոր երեխաները կարող են մուտք գործել թատրոն Ձմեռ պապիկին ուղղված նամակներով:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 21-26-ը փոքրիկները կարող են դիտել «Մանչուկի և Կառլսոնի ամանորյա արկածները», իսկ դեկտեմբերի 27–29-ը` նաև «Ձմեռ պապի գաղտնիքը» մանկական ինտերակտիվ ներկայացումը: Մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է:
«Բոհեմ» թատրոնը դեկտեմբերի 24–ին և 25–ին փոքրիկներին հրավիրում է «Քռչո-Տռճո VS Ամանոր» ներկայացմանը: Անտառի բնակիչները որոշում են զարդարել տոնածառը և պատրաստվել ամանորյա հանդեսին, իսկ անտառի կախարդները՝ Քռչոն և Տռճոն, փորձում են խանգարել նրանց։ Ի վերջո հաղթում է բարին։ Տոնական ներկայացման ժամանակ փոքրիկներին կշնորհավորեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը:
Դեկտեմբերի 23-29–ը Հենրիկ Մալյանի անվան թատրոնում կցուցադրվի «Հրաշագործի ճամպրուկը կամ էլֆերի նոր արկածները» ամանորյա ներկայացումը:
Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում դեկտեմբերի 28–ին և 29–ին երեխաները կկարողանան դիտել «Ձնեմարդը» ներկայացումը։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը դեկտեմբերի 21–ից մինչև դեկտեմբերի 31–ը ներառյալ կցուցադրի «Սառցե թագավորություն» ամանորյա ներկայացումը:
Գյումրու պետական դրամատիկական թատրոնն էլ երեխաներին կուրախացնի իր «Մերին և ամանորյա հրաշքը» երաժշտական հեքիաթ-ներկայացմամբ։
Հեքիաթի հերոսուհին` Մերին, հեռանում է իր մանկությունից, իսկ Սուրբ ծննդյան օրը ընկերների օգնությամբ կարողանում է գտնել իր կորցրած մանկությունը։
Ներկայացումների նպատակն է երեխաներին օգնել հասկանալ, որ պետք է միշտ վառ պահել իրենց մեջ ապրող այն հեքիաթը, որը ծնվում և մեծանում է մանկության հետ միասին:
Լրահոս
0