00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ալեն Սիմոնյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. Ալեն Սիմոնյան
13:07
14 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարի պայթյունի մասին տեղեկությունը

© Sputnik / Aram NersesyanՀանքավայր
Հանքավայր - Sputnik Արմենիա, 1920, 30.11.2022
Հանքավայր
Բաժանորդագրվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտնում է, որ տարիների ընթացքում մի քանի անգամ է տեղի ունեցել պոչատարից արտահոսքի դեպք, վերջինը` հոկտեմբերի 13-ին։
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկությունը։
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Սյունիքում պոչամբարը պայթել է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնաջրերն առատորեն աղտոտում են Ողջի գետն ու պոչամբարին հարակից բնակավայրերը։

«ԶՊՄԿ պոչամբարում իբր «պայթյունի» վերաբերյալ հրապարակումն ապատեղեկատվություն է։ ԶՊՄԿ-ում պոչամբարի «պայթյուն» երբեք չի եղել, և վստահ չենք` արդյոք նման լուրեր տարածողները պատկերացնում են, թե ինչ բան է «պոչամբարի պայթյունը», և ինչ հետևանք կարող է ունենալ նման մասշտաբի աղետի մասին կեղծ լուրերի տարածումը Հայաստանում և Հայաստանից դուրս»,- ասված է կոմբինատի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում։

ԶՊՄԿ-ից հայտնում են, որ տարիների ընթացքում մի քանի անգամ է տեղի ունեցել պոչատարից արտահոսքի դեպք։ Վերջին անգամ նման դեպք գրանցվել է ավելի քան երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 13-ին։ Օպերատիվ գործողությունների արդյունքում աղտոտման տարածումը կանխվել է։ Արտահոսքի մասին տեղեկացվել են ՀՀ Սյունիքի մարզի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները։
Նախկինում (2017-2021) վթարի 5 դեպք է գրանցվել, երբ աղտոտվել է Ողջի գետը, և հարուցվել է քրեական գործ (մեկ դեպքում)։
Ըստ հաղորդագրության` միջադեպերի խորքային պատճառները ԶՊՄԿ-ում տարիների ընթացքում կուտակված թե՛ ընթացակարգային, թե՛ տեխնիկական վերազինման անհրաժեշտության հետ կապված խնդիրն է։
ԶՊՄԿ–ում այժմ իրականացվում է առկա իրավիճակի համապարփակ աուդիտ և գնահատում։ Խնդիրների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը՝ ներկայացնելով տարիների կուտակված հարցերի լուծման ռազմավարությունը։
Լրահոս
0