00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս երկիրը միայն «Սուսերով պարը» չէ․ ինչպես Ելենա Յակովլևան սիրահարվեց Հայաստանին

© Sputnik / Asatur YesayantsԵլենա Յակովլևա
Ելենա Յակովլևա - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2022
Ելենա Յակովլևա
Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Ի՞նչ է պետք անել, որ հայկական սիմֆոնիկ երաժշտությունն ավելի հաճախ հնչի մեր երկրի սահմաններից դուրս։ Հարցի պատասխանը գիտի Ռուսաստանից եկած գեղարվեստական մենեջերը։
«Primavera Foundation Armenia» հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևան Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքում է միֆն այն մասին, որ արտիստը զբաղվում է միայն բեմական արվեստով։ Նա պատմում է երիտասարդ տաղանդներին բացահայտելու և հայկական սիմֆոնիկ երաժշտությունն աշխարհում առաջ մղելու ծրագրերի մասին։
Ելենա Յակովլևան առաջին անգամ Հայաստան է եկել 2012 թվականին ու սիրահարվել բնության ու մշակութային ինքնատիպ ժառանգության համադրությանը, այդ թվում՝ վանքերին: Երկրի մասին պատկերացումներն ամբողջական են դարձել տեղի բնակիչների հետ շփումներից հետո, որոնցից շատերը դարձել են նրա ընկերները։
«Յուրաքանչյուր տեղացի, որին հանդիպում էի, անմիջապես սկսում էր ինձ համոզել, որ ես Հայաստանը սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում։ Եվ դրան անհնար էր դիմակայել: Այդպես ես սիրեցի Հայաստանը»- խոստովանում է մենեջերը:
Ելենան հինգ տարի մտածել է հիմնադրամ բացելու մասին։ Գաղափարը վերջնական ուրվագիծ է ստացել և արմատներ գցել հայոց պարարտ հողում, և դա պատահական չի եղել։
Հայ սկսնակ երաժիշտների տաղանդը, արտիստիզմը և համաշխարհային ճանաչում ունեցող բեմի պրոֆեսիոնալների աջակցությունը վստահություն են հաղորդել, որ բարեգործական հիմնադրամը պետք է ստեղծվի «այստեղ և հիմա»։
«Որքան շատ եմ դա քննարկում հիմնադրամի թիմի գործընկերների և ընկերների հետ, այնքան ավելի շատ եմ համոզվում, որ այլընտրանք չկար», – խոստովանում է Ելենան:
Հիմնադրամը պատրաստվում է արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ վարպետության դասեր և վերապատրաստման դասընթացներ անցկացնել Հայաստանի մարզերում:
«Հայը» հային խանգարում է. Դավիթ Գասպարյանը գտել է մեր հոգեբանությունը փոխելու բանալին

Արտիստը պարտավոր է իմանալ

Մասնագետը մեծ մոլորություն է համարում այն տեսակետը, որ արտիստը պետք է զբաղվի միայն կատարողական արվեստով։ Արտիստը պարտավոր է իր բեմական վարպետության հետ մեկտեղ հասկանալ կարիերայի «անդրկուլիսային» բաղադրիչը՝ մենեջերական աշխատանքը։
Ելենայի խոսքով՝ արտիստը որոշակի փուլում կարող է ունենալ գործակալ, տնօրեն, մենեջեր և այլն, բայց դա այն ժամանակ, երբ հասնի ճանաչման ու կարողանա նման բան թույլ տալ իրեն, այդ թվում՝ նաև ֆինանսական առումով։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր մեծ հաջողությունների են հասնում, երբեմն ստիպված են լինում ինքնուրույն լուծել սեփական խնդիրները։
«20-րդ դարում համարվում էր, որ ստեղծագործելը մի բան է, ֆինանսներն ու պայմանագրերը՝ մեկ այլ բան, հիմա այդպես չէ։ Արտիստը պարտավոր է գլուխ հանել, հասկանալ ենթակառուցվածքը, պետք է իմանա՝ ինչպես հարց տա, ինչպես նկարագրի խնդիրը կամ իրավիճակը, ինչին ուշադրություն դարձնի պայմանագրում», - բացատրում է Յակովլևան և ավելացնում, որ այդ գիտելիքներն անհրաժեշտ են սկսնակ արտիստի համար, բայց եթե նա շատ երիտասարդ է, ապա դա պետք է հասկանան ծնողները, որոնք ներկայացնում են նրա շահերը։

Այդ առեղծվածային ռայդերը

Հասկանալի է, որ դասական երաժշտության կատարողների ռայդերը (կազմակերպիչներին ներկայացվող պահանջների ցանկ․ խմբ.) տարբերվում է փոփ աստղերի համանման փաստաթղթերից։ Այս թեմայի շուրջ Ելենան հայտնի դեպք է պատմում, երբ ռայդերում, ի թիվս այլ բաների, նշվել է, որ հյուրանոցի սենյակում պետք է որոշակի գույնի կոնֆետներով աման լինի, և որ երբեք չդիպչեն դրան։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Մենեջերը պատասխանում է «Մենք այդպես ենք ստուգում՝ ռայդերը կարդացել են, թե ոչ»:

Ինչպես հայկական երաժշտությունը հասանելի դարձնել աշխարհին

Նախագծի երկարաժամկետ հեռանկարում մեծ ծրագիր կա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հետ, որը 2025 թվականին 100 տարեկան կդառնա։ Յակովլևայի խոսքով՝ այս նշանակալի տարեդարձը հնարավորություն կտա հանդիսատեսին ծանոթացնելու հայկական մշակույթին, ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին և դուրս գալ «Սուսերով պարի» սահմաններից: Այս կարևոր իրադարձությունը թույլ կտա հրավիրել արտիստների, որոնք հնարավոր է՝ չէին պատրաստվում առաջիկա տարիներին գալ Հայաստան։
Նախատեսվում է նաև կրթական ծրագրեր իրականացնել։ Դրանցից մեկը նվիրված կլինի կիթառի երաժշտությանը և տեղի կունենա 2023 թվականի գարնանը։
Ակադեմիական արվեստի առաջխաղացման մասնագետը կարծում է, որ Հայաստանի մշակութային ժառանգությունը բավարար չափով ներկայացված չէ աշխարհում։ Որպեսզի հայկական սիմֆոնիկ երաժշտությունն ավելի հաճախ հնչի մեր երկրի սահմաններից դուրս, այդ ստեղծագործությունների նոտաները պետք է շատ ավելի հասանելի լինեն։ Սա նշանակում է, որ դիրիժորը կամ ծրագրի ղեկավարը, որը որոշում է այս կամ այն ստեղծագործությունը համերգային ծրագրում ներառել, թե ոչ, պետք է դրանց նախապես ծանոթանալու հնարավորություն ունենա:
«Մենեջերը չի կարող աշխատել ձեռագիր նոտաների հետ, որոնք պահվում են ժապավենով կապված թղթապանակում կամ սեղանի կողպված դարակում։ Ժամանակակից կոմպոզիտորների համար նոտաները պետք է զանգվածաբար թողարկվեն և հասանելի լինեն լայն լսարանին։ Դա շատ կարևոր է, որ կարողանանք պայմանավորվել մենակատարների ու դիրիժորների և ծրագրային մենեջերների հետ, որպեսզի հայկական երաժշտությունը հնչի 100-ամյակի համերգային ծրագրերում», - ասում է Յակովլևան։
Նրա խոսքով՝ աշխարհը ծանոթ է Արամի Խաչատրյանի ժառանգությանը, որն աշխարհի ամենակատարյալ կոմպոզիտորներից է, բայց Հայաստանը հարուստ է ոչ միայն նրա ժառանգությամբ։
«Եթե մենք չկարողանանք փոխել իրավիճակը, հուսով եմ՝ գոնե մի փոքր կշտկենք այն», - եզրափակում է Ելենան:
Ի՞նչ երդում է տալիս աճպարարը. «Մոգության արքա» Վարդան Ամիրյանը գաղտնիքներ է բացահայտում
Լրահոս
0