00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թունիսում հնչել է հայկական երաժշտություն. Փաշինյանը մասնակցել է ՖՄԿ պաշտոնական ընթրիքին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանի այցը Թունիս
Նիկոլ Փաշինյանի այցը Թունիս - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2022
Նիկոլ Փաշինյանի այցը Թունիս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ»,– ասված է հաղորդագրությունում:
Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով մեկնել էր Թունիսի Հանրապետություն մասնակցելու Ջերբա քաղաքում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցեց Թունիսին:
Լրահոս
0