00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ինչ պետք է անենք պետականությունը չկորցնելու համար. բացառիկ զրույց հոգևորականի հետ

Բաժանորդագրվել
Էքսկլյուզիվ
Հայր Զաքարիան նշում է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո աղանդավորներն ավելի սանձարձակ են դարձել։
Արցախյան երկրորդ պատերազմից, համավարակից հետո մարդկանց կյանքը շատ է փոխվել. մտածողությունն է փոխվել, ինչ–որ առումով դարձել են անտարբեր։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։
Հայր Զաքարիան սա կապում է հետպատերազմյան Հայաստանում ստեղծված անորոշության հետ։
«Բայց սա ժամանակավոր դժվարություն է, իսկ անորոշությունը ցրվում է, երբ դու իսկապես քրիստոնյա ես։ Քրիստոնյան չի կարող հոռետես լինել. քրիստոնյան պետք է լինի լավատես` հույսով, հավատով, սիրով լցված, և մենք պետք է հիշենք մեր Տիրոջ պատգամը` մեզ հալածելու են, մեր կյանքում դժվարություններ ենք ունենալու, բայց Տերը մեզ նաև ասում է` մի՛ վախեցեք։ Ուստի պետք է մեր կյանքն ապրենք իմաստավորված, բովանդակությամբ լի և գիտակցենք , որ կյանքը Աստծո շնորհն ու պարգևն է։ Քրիստոնյան չի կարող հենց այնպես ապրել»,–ասում է Հայր Սուրբը։
Ինչպես է հասարակության մեջ դրսևորվում հետպատերազմական սթրեսը. հոգեբույժի դիտարկումները
Նա նշում է, որ և՛ պատերազմից հետո, և՛ պատերազմի ընթացքում Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եկեղեցին կանգնել է զինվորների, հրամանատարների կողքին։
Խոսակցություններին, թե եկեղեցին հանրության կողքին չէ, Հայր Զաքարիան հակադարձում է` եկեղեցին ինչպես դարեր շարունակ, այժմ էլ իր հնարավորությունների չափով փորձել է օգնել, նեցուկկանգնել հայոց պետականությանը և ամեն ինչ անել, որ մեր ժողովուրդը դուրս գա այս վիճակից, որում հայտնվել ենք պատերազմից հետո։ Պարզապես հորդորում է լսել եկեղեցու ձայնը, որովհետև եկեղեցին ցույց է տալիս նաև ելքը։ Իսկ երբեմն եկեղեցու և մարդու միջև կապի խզում է առաջանում, երբ մարդիկ եկեղեցուց ուզում են լսել իրենց ցանկացածը։ Բայց եկեղեցին մշտապես ճշմարտության և արդարության ձայնն է։
Այս համատեքստում Հայր Զաքարիան նշում է, որ զուգահեռ շատացել են նաև եկեղեցի այցելողները, մարդիկ սկսել են գնահատել եկեղեցին և իրենց ավելի ուժեղ զգալ եկեղեցում։
«Երբեմն նաև տպավորություն կա, որ դիտավորյալ փորձ է արվում անընդհատ այդ խեղճությունը, վախը սերմանել մարդկանց մեջ։ Մենք շատ հաճախ դժվարությունների ժամանակ ենք Աստծուն, մեր քրիստոնյա լինելու մասին հիշում։ Մենք պետք է մի բան հասկանանք` եկեղեցին մարդու կողմից ստեղծված հաստատություն չէ, այլ աստվածահիմն կառույց։ Մարդիկ անցողիկ են, իսկ եկեղեցին` մնայուն։ Ինչպես ամեն անհատ, այնպես էլ մեր ազգը առաքելություն ունի այս աշարհում վկայելու Տիրոջ, արդարության, ճշմարտության մասին։ Մենք իսկապես ապրում ենք ծանր ժամանակաշրջանում, երբ վտանգի տակ է հայոց պետականությունը,ուստի ամեն ինչ պետք է անենք մեր պետականությունը չկորցնելու և այն զորացնելու համար»,–ասաց նա։
Խոսելով հասարակության մեջ առկա խնդիրներից` հոգևորականն առանձնացրեց անհանդուրժողականությունը և սիրո պակասը։ Դրանից էլ, նրա խոսքով, ծնվում են մյուս խնդիրները։ Այժմ հասարակության համար մեր զրուցակիցը լուրջ վտանգ է համարում խաղամոլությունը, հատկապես վիրտուալ խաղերը, որոնց պատճառով ընտանիքներ են քանդվում, ինչպես նաև նոր սերնդի կախվածությունը համացանցից և հեռախոսից։
Հոգևորականները հանդարտության պահպանման համար ներկա կլինեն ընդդիմության հանրահավաքին
«Շատ ծնողներն էլ, զբաղված լինելով հանապազօրյա հացի վաստակմամբ, ուշադիր չեն և չգիտեն, թե իրենց երեխաներն ինչով են զբաղվում, ինչ կայքեր են այցելում։ Մի տեսակ խզում է առաջացել ծնողների և զավակների միջև»,–ասում է Հայր Զաքարիան։
Վերջում անդրադառնալով աղանդավորների խնդրին` նա նշեց, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո աղանդավորներն ավելի սանձարձակ են դարձել։
«Այս խնդիրը միշտ եղել է։ Չկա վերահսկողություն` համապատասխան օրենքը չի գործում, նաև որոշակի այլ միտումներ էլ կան։ Հոգևոր վակուումի պատճառով չէ, որ մարդիկ դառնում են աղանդավոր, այլ ֆինանսական և շատ այլ պատճառներով»,–ասաց նա։
Հայր Զաքարիան նշում է, որ անվտանգության համապատասխան մարմինները շատ ուշադիր ու աչալուրջ պետք է լինեն այն կրոնական կազմակերպությունների հանդեպ, որոնց գործունեությունը վտանգ է հայոց պետականության համար։
Ինչպե՞ս դիմել հոգևորականին, ինչպե՞ս տարբերել` ով է իրական քրիստոնյան։ Այս և հարցերի մասին ավելի մանրամասն` տեսանյութում։
Լրահոս
0