00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարող է հետմահու կյանքեր փրկել. ՀՀ-ում դոնորների ռեեստրի մշակումը գործնական փուլում է

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՀիվանդանոց
Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2022
Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է օրգանների (այդ թվում` նաև դիակային) դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի բոլոր դրույթների մշակումն ու չափազանց կարևոր է համարում այս նախաձեռնությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ուժի մեջ է մտել «Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատելու մասին» հրամանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։
Հրամանն ընդունվել և հաստատվել էր դեռևս 2022 թվականի հունվարին։
«Առողջապահության նախարարի 2022թ. հունվարի 24-ի «Օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 05-Ն հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 1-ից: Տեղեկացնում ենք նաև, որ «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ի կողմից նշված հրամանով սահմանված ծրագրային աշխատանքներն ընթացքի մեջ են», – նշել են գերատեսչությունից։

Ինչպիսին կլինի ռեեստրը

«Փոխպատվաստման ենթակա օրգանների և (կամ) հյուսվածքների մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է, այսպես կոչված, համաձայնության սկզբունքով։ Դա նշանակում է, որ եթե մարդը կյանքի օրոք ցանկություն չի հայտնել իր օրգաններից հրաժարվելու, նրա օրգանները կարող են օգտագործվել միայն հարազատների թույլտվությամբ։ Սակայն գործնականում օրենքը մասամբ սկսել է կիրառվել միայն 2019 թվականից սկսած, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման համար թույլատրելի օրգանների ցանկը (երիկամ, լյարդ և եղջերաթաղանթ)։
Հետմահու դոնորից կարելի է փոխպատվաստել երիկամը, սիրտը, թոքերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, աղիները։ Հնարավոր է նաև առանձին հյուսվածքների փոխպատվաստում` եղջերաթաղանթ, մաշկ, որոշ անոթներ, սրտի փականներ։ Այդպիսով դոնորը հետմահու կարող է տասնյակ կյանքեր փրկել։
Հայկական ռեեստրը էլեկտրոնային տեղեկատվական համակարգ է, որը գտնվում է «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ–ի ենթակայության տակ։ Ռեեստրը հասանելի կլինի այն բուժհաստատություններին, որոնք կատարում են օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում։
Ռեեստրը համակարգող կազմակերպությունը պետք է բացառի փոխպատվաստման համար օրգանների և հյուսվածքների վերցնումն այն անձից, որը կենդանության օրոք իր համաձայնությունը չի տվել։ Բացի այդ ՓԲԸ–ն պետք է զբաղվի դիակային փոխպատվաստման համար օրգանների և (կամ) հյուսվածքների վերցման գործընթացի մասին տեղեկության հավաքմամբ, ինչպես նաև տվյալներ հավաքի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների մասին։
Ռեեստրում պահվում են ինչպես դոնորների, այնպես էլ ռեցեպիենտների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվ, սեռ, բնակության/գրանցման հասցե)։ Այնտեղ նշված է նաև վերցված օրգանի օրը, տվյալները, վիրահատության անցկացման ժամանակն ու ռեցիպիենտի ախտորոշումը։

Ինչի համար է այն կարևոր

Առողջապահության նախարարությունը չափազանց կարևոր է համարում այս նախաձեռնությունը, քանի որ օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի ստեղծումը և գործարկումը կնպաստի Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացմանը, այդ թվում նաև դիակային փոխպատվաստման ծառայության ներդրմանը։ Դրա արդյունքում կբարելավվի նաև փոխպատվաստված պացիենտների կյանքի որակը, կապահովվի փոխպատվաստված պացիենտների սոցիալական ադապտացիան, կնվազի մահացության ցուցանիշը փոխպատվաստված պացիենտների շրջանում, իսկ երիկամի դիակային փոխպատվաստման ծառայության զարգացման դեպքում` կկրճատվեն պետության կողմից ծրագրային հեմոդիալիզին տրամադրվող ծախսերը:
Ինչ վերաբերում է սրտի փոխպատվաստմանը, ապա այդ հարցը դեռ չի քննարկվում։ Բացի այդ Հայաստանում սրտի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ առկա չեն։ Ներկայումս ՀՀ-ում միայն երեք օրգանների փոխպատվաստում է իրականացվում` լյարդ, երիկամ և աչքի եղջերաթաղանթ կենդանի դոնորից:
2022 թվականի օգոստոսի դրությամբ լյարդի փոխպատվաստման ենթակա են շուրջ 30 մեծահասակ, 7 մանկահասակ պացիենտներ: Երիկամի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 400 պացիենտ` հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին ՀՀ-ում ծրագրային հեմոդիալիզով բուժում են ստանում մոտ 1100 պացիենտ:
ՀՀ-ում քանի՞ մարդ փոխպատվաստման կարիք ունի. դոնորների ռեեստրը ձևավորման փուլում է
Լրահոս
0