00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Համբարձում Մաթևոսյանի գլխին սև ամպեր են կուտակված. նրանից կարող են հրաժարական պահանջել

© Photo : official site of the Prime Minister of RAՀամբարձում Մաթևոսյան
Համբարձում Մաթևոսյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2022
Բաժանորդագրվել
«Ժողովուրդը» փորձել է լսել նաև փոխվարչապետի տեսակետը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Համբարձում Գաթեւոսյանի գլխին սև ամպեր են կուտակված, ու կառավարությունը մտադիր է հրաժեշտ տալ նրան: Չի բացառվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում նրան հրաժարական տալու դիմում գրել տա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթ։
Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական համագումարի ժամանակ, երբ ՔՊ-ականները քվեարկությամբ վարչության անդամներ են ընտրել, կուսակցության ներսում ներքին հրահանգ է եղել անել հնարավորը, որ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը վարչության կազմում չընդգրկվի, և հակառակը՝ ամեն ինչ անել, որ ՔՊ վարչության անդամությունում իր պատվավոր տեղը Համբարձում Մաթևոսյանն ունենա:
«ՔՊ-ական «լիդերների» հրահանգները տեղ հասել են, բայց, փաստորեն, խայտառակ ձեւով կազմակերպված, վատ հաշվարկված ընտրության վերահաշվարկից հետո պարզ է դարձել՝ Մաթեւոսյանին վարչության անդամություն ընգրկողները վատ են աշխատել: Այս պատմությունն իրականում մեծ աղմուկ է առաջացրել, ավելին՝ կուսակցության ներսում «մենամարտեր» են սկսվել: Չի բացառվում, որ առաջիկայում ՔՊ-ականներն այս թեմայի վերաբերյալ Փաշինյանի հետ քննարկում ունենան, ինչ-որ մարդկանցից հաշիվ պահանջեն»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասել է ՔՊ-ամերձ աղբյուրը:
«Ժողովուրդը» փորձել է լսել նաև փոխվարչապետի տեսակետը, բայց նրա աշխատակազմից հեռախոսազանգերին չեն պատասխանել։
Հիշեցնենք` հոկտեմբերի 30–ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որտեղ ընտրվել է վարչության նոր կազմը, նախագահ է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` փոխարինելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Վարչության խորհրդում ի սկզբանե չեն ընդգրկվել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և այլն։
Մի քանի օր անց, սակայն, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, ձայների վերահաշվարկ է կատարվել, որի արդյունքում վարչության կազմից դուրս են եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, սակայն նրանց փոխարեն վարչության կազմում են Թորոսյանն ու Փամբուխչյանը։
Լրահոս
0