00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ընդդիմությունը փորձում է Արցախի հանրահավաքի էֆեկտն օգտագործել ՀՀ–ում. քաղաքագետ

Արցախյան և հայաստանյան ներքաղաքական գործընթացների շաղկապումը կոնկրետ չէ
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Նորայր Դունամալյանը կարծում է, որ ընդդիմությունը դժվար թե կարողանա մեկ հանրահավաքով լուծել առկա բոլոր խնդիրները։
Եթե Ստեփանակերտում և Երևանում հանրահավաքներ կազմակերպվեին նույն օրը, ապա հնարավոր կլիներ հստակ արդյունք տեսնել` օրակարգերի միասնականություն, մինչդեռ հիմա հայաստանյան ընդդիմությունը Արցախի բազմահազարանոց հանրահավաքի իներցիայով փորձում է դրա էֆեկտն օգտագործել արդեն Հայաստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Նորայր Դունամալյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին «Դիմադրություն» շարժման հրավիրած հանրահավաքը միասնության հանրահավաք է` միասնություն Արցախի ինքնիշխանության ՀՀ-ի տարածքային ամբողջականության շուրջ։ Նա դիմեց Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին` ակնկալելով նրա օրհնությունն ու աջակցությունն այդ նախաձեռնությանը։ Սաղաթելյանը նշեց, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է. հետագա գործողությունների մասին կհայտարարեն հենց հանրահավաքի ժամանակ։
«Այդ հանրահավաքից չարժե մեծ ակնկալիքներ ունենալ, քանի որ արցախյան և հայաստանյան գործընթացների շաղկապումը կոնկրետ չէ»,–պարզաբանեց քաղաքագետը։
Անդրադառնալով կաթողիկոսին ուղղված կոչին` Դունամալյանն այդ հանգամանքը մեկնաբանեց այն իրողությամբ, որ Հայ առաքելական եկեղեցին ազգային ինքնության հենասույնն է, հետևաբար այդ ինստիտուտին դիմելով` ընդդիմությունը փորձում է բարձրացնել իր սասանված վարկանիշը, թեև եկեղեցու վարկանիշը, ըստ քաղաքագետի, նույնպես ցածր է, ինչի մասին վկայում են սոցհարցումները։
«Մի կողմից եկեղեցին է փորձում վերականգնել իր վարկանիշը, մյուս կողմից «Դիմադրություն» շարժումն է ձգտում վերստին համալրել նոսրացած շարքերը, բայց դրա համար պետք է վերագտնի իրեն` ստեղծելով նոր դաշինք այլ քաղաքական ուժերի հետ։ Կան բազմաթիվ խնդիրներ, և դժվար թե մեկ հանրահավաքով հնարավոր լինի լուծել բոլոր խնդիրները։ Այդուհանդերձ կաթողիկոսին, մտավորականներին ու երիտասարդությանն ուղղված համախմբման կոչերով ընդդիմությունը փորձում է վերականգնել իր կարգավիճակը»,– նշեց մեր զրուցակիցը։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 14-ի ինքնաբուխ հանրահավաքն առաջ էր քաշել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պահանջ, բայց ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան ոչ միայն տվյալ հարցը լուծել, այլև ի զորու չեղան միասնական թեկնածու ներկայացնել։ Այդ հարցը չարծարծվեց նաև Իշխան Սաղաթելյանի ասուլիսում, այսինքն` հիմա, Դունամալյանի բնորոշմամբ, նույն իրավիճակն է, որը կար ընդդիմության շարժման սկզբում, երբ փորձում էին տարբեր գործողություններ իրականացնել, սակայն այդպես էլ գրեթե ոչնչի չհասան, և այս պահին էլ ո՛չ միասնական թեկնածու ունեն, ո՛չ էլ հստակ օրակարգ։
Քաղաքագետի կարծիքով` նոյեմբերի 5-ի հանրահավաքից առաջ բոլոր քաղաքական ուժերին հղված կոչը պետք է լինի շատ հստակ, որպեսզի նրանք իսկապես միասնական դառնան։ Արցախի համար պայքարելը լավ նպատակ է, բայց քաղաքական ուժերը, ըստ նրա, պետք է տեսնեն, թե ինչպես է արտահայտված իրենց դերակատարությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախում կայացավ ԱԺ արտահերթ նիստ, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ ընթանում էր բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
Ե՛վ նիստում, և՛ հանրահավաքի ժամանակ հնչեց հստակ ուղերձ` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
ՀՅԴ–ն շատ անգամ ծափահարել է Փաշինյանի արցախյան քաղաքականությանը. Մուսինյանը` Սաղաթելյանին
Լրահոս
0