00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներն այցելել են Զինվորի տուն, հիացել տղաների լավատեսությամբ

© Photo : Facebook / Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation CenterЗдание Реабилитационного центра Дома солдата
Здание Реабилитационного центра Дома солдата - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2022
Բաժանորդագրվել
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն, զրուցել պատերազմի մասնակցիների հետ և դիտել նրանց մասին պատմող տեսաֆիլմը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գիյոմ Գասպարյանը, Անն-Լորանս Պետելը, Լյուկ Լամիրոն, Մոհամեդ Լաքիլան և Սառա Թանզիլին հոկտեմբերի 28-ին այցելել են Զինվորի տուն վերականգնողական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջից:
Ֆրանսիացի պատգամավորները Զինվորի տանը զրուցել են Արցախյան երրորդ պատերազմում և ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինվորների հետ, հետաքրքրվել են նրանց առողջական վիճակով, հետևել բուժվողների կազդուրման գործընթացին։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նրանց ներկայացրել է կառույցի նախապատմությունը։
«Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հիացած էին Զինվորի տան տղաների լավատեսությամբ ու անկոտրում կամքով: Տղաներից շատերն արդեն հաղթահարել են հետպատերազմական տագնապներն ու վախերը, մղձավանջային երազներն ու հիշողությունները, քնի խանգարումներն ու խուճապային գրոհները»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հյուրերը նաև հնարավորություն են ունեցել կենտրոնում բուժվող տղաների մասին տեսաֆիլմ դիտելու։
Պետք է հիշենք անցյալը. Ֆրանսիայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիացի հյուրերն առողջություն և շուտափույթ ապաքինում են մաղթել զինվորներին:
Լրահոս
0