00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2 գոլ՝ 1 րոպեում. ինչպես «Փյունիկը» «Սլովանի» հետ խաղում հաղթողից վերածվեց պարտվողի

© Photo : Facebook / FC Pyunik Դրվագ «Փյունիկ» -«Սլովանի» խաղից
Դրվագ  «Փյունիկ» -«Սլովանի» խաղից  - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Բաժանորդագրվել
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ կարող էր պատմական նոր էջ բացել հայկական ակումբային ֆուտբոլում։ Դրա համար մեր թիմը պետք է հաղթանակի հասներ Բրատիսլավայի «Սլովանի» նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Բրատիսլավայի «Տեհելնե» ստադիոնում Երևանի «Փյունիկը» 1։2 հաշվով պարտվեց տեղի «Սլովանին» և հիմա խմբից դուրս գալու համար պարտադիր պետք է հաղթի վերջին խաղում։
Հանդիպման մեկնարկին «Սլովանը» մեծ ճնշում գործադրեց «Փյունիկի» դարպասի ուղղությամբ։ Եղան վտանգավոր ու սպառնալից պահեր մեր թիմի դարպասին, բայց Եղիշե Մելիքյանի թիմը, չնայած որոշակի ծանրաբեռնվածությանը, դիմացավ այդ ճնշմանը։
Չի կարելի ասել, որ հետագայում խաղը հավասարվեց, բայց «Սլովանի» հարձակման տեմպը մի փոքր ընկավ։
«Փյունիկ»–«Սլովանի»` 2։0. մեր թիմն առաջին հաղթանակը տարավ խմբային փուլում
«Փյունիկը» պաշտպանվում էր մեծ ուժերով, և առջևի գծում ինչ-որ արդյունք ակնկալելն առաջին կեսում համարյա անհնար էր։ Միայն ընդմիջման գնալուց տասը րոպե առաջ «Փյունիկը» որոշակի ակտիվություն դրսևորեց ու սկսեց ավելի հաճախակի տեղափոխվել մրցակցի կիսադաշտ։
Երկու կողմերն էլ շատ լավ գիտակցում էին խաղի կարևորությունն ու նշանակությունը։ Բայց «Փյունիկի» ֆուտբոլիստների մոտ դա ավելորդ լարվածության պատճառ էր դարձել։
Երկրորդ կեսում Դամե Դիոպը «Փյունիկի» կազմում առաջին դիպուկ հարվածը կատարելով կարող էր բացել խաղի հաշիվը, բայց լավ խաղաց «Սլովանի» դարպասապահը։
Հանդիպման 62-րդ րոպեին «Սլովանի» պաշտպանն ու դարպասապահը սեփական տուգանային հրապարակում անհասկանալի որոշումներ կայացրին, իսկ Դամե Դիոպն իր ակտիվությամբ ստիպեց «Սլովանի» դարպասապահ Ադրիան Խովանին խախտել կանոնները։
Նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Եվգենի Կոչուկը։
© Photo : Facebook / FC Pyunik Եվգենի Կոչուկը գոլից հետո
Футбольный матч 5-го тура Лиги конференций УЕФА между ФК Слован и Пюник (28 октября 2022). Братислава - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Եվգենի Կոչուկը գոլից հետո
Թվաց, թե հաղթանակն ու պատմական արդյունքը շատ մոտ են մեր թիմին. մինչև խաղի 84-րդ րոպեն «Փյունիկը» բավականին գրագետ պաշտպանվում էր։ Հասկանալի է, որ «Սլովանը» սպառնալիքներ ստեղծում էր։ Բայց որ մրցակիցը մեկ րոպեի ընթացքում կբեկի խաղի ընթացքն ու հաշիվը, դա վատ երազ էր, որը կատարվեց։
Առաջին գոլի դեպքում մեր պաշտպանները սեփական տուգանային հրապարակում հարվածելու հնարավորություն տվեցին, ու Յուրչենկոն չփրկեց։
Իսկ մի քանի վայրկյան անց Յուրչենկոն ոչ միայն չփրկեց, այլ իր գլխին գոլ բերեց, ու 85-րդ րոպեին «Փյունիկը» հաղթողից վերածվեց պարտվողի։
Լավ շանս է փլեյ օֆֆ դուրս գալու համար. Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-«Սլովան» խաղի մասին
«Փյունիկը» ստիպված էր գնալ առաջ։ Բայց արդեն ուշ էր։ Մերոնք ցավալի պարտություն կրեցին, ու ամենացավալին, որ մեկ րոպեում:
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում նոյեմբերի 3-ին «Փյունիկը» ընդունելու է շվեյցարական «Բազելին»։
Խմբային փուլի արգելքը հաղթահարելու համար մեր թիմին միայն հաղթանակ է հարկավոր այդ խաղում։
Ցույց կտանք մեր առավելագույնը. «Փյունիկի» մարզիչը` «Բազելի» դեմ խաղի մասին
Լրահոս
0