00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս` մեր իշխանությունը կբացահայտի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը». Սասուն Միքայելյան

© Sputnik / Asatur YesayantsՍասուն Միքայելյանը Եռաբլուրում
Սասուն Միքայելյանը Եռաբլուրում - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
Սասուն Միքայելյանը Եռաբլուրում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն Իսրայելի նման հզոր պետություն կլիներ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ ոճրագործությունը դեռ բացահայտված չէ, բայց հավաստիացրեց, որ կբացահայտվի։ «Գործն այս իշխանությունները՝ մեր իշխանությունները, կբացահայտեն։ Այս գործը պիտի բացահայտվի։ Մինչև հիմա պարզ չէ, թե Քենեդուն ով է խփել, բայց մենք փոքր ազգ ենք և պարտավոր ենք բացահայտել», - ասաց Սասուն Միքայելյանը։
«Երկրապահ» կամավորականների միության նախագահը լրագրողներին հիշեցրեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք հայոց բանակը եղել է տարածաշրջանում ամենահզոր ու մարտունակ բանակը և հավելեց, որ եթե նա ողջ լիներ, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27–»ի գործը վերաբացվեց։
Լրահոս
0