00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրն այլևս չի գործում․ մանրամասներ

© ShutterstockНяня
Няня - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
Բաժանորդագրվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին ոլորտային ռազմավարությունների մշակման փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը չի գործում. այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:
Նրա խոսքով՝ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլև զբաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր:
Հայտնի է` քանի ծնող է դիմել «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրին
Պատճառն այն է, որ նախարարությունն այս պահին ոլորտային ռազմավարությունների մշակման փուլում է։
«Ինչպես ոլորտային այլ, այնպես էլ աշխատանքի և զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը պետք է համատասխանեն ռազմավարություներով սահմանվող առաջնահերություններին, պետք է բխեն ռազմավարության նպատակներից։ Դրանով է նաև պայմանավորված, որ զբաղվածության որոշ միջոցառումներ դադարեցվել են՝ հետագայում դրանց իրականացման, վերախմբագրման կամ նպատակային այլ ծրագրեր մեկնարկելու հնարավորությունը դիտարկելու նպատակով»,- ասաց Մանուչարյանը։
Նա հավելեց, որ այժմ կան գործող ծրագրեր, որոնք կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված:
«Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 և 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- նշեց Մանուչարյանը:
Հիշեցնենք` 2021 թվականի նոյեմբերի դրությամբ «Դայակ պետության աջակցությամբ» ծրագրին էր դիմել 175 քաղաքացի։
Կառավարությունն ավելացնում է դայակներին տրամադրվող պետական աջակցությունը
Ծրագրին դիմել կարող էին Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչև երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։
Ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ:
Մինչև երկու տարեկան յուրաքանչյուր երեխայի խնամքի համար վճարվող գումարի չափը կազմում էր դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության հետ կնքված պայմանագրով սահմանված ամսական վարձատրության 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը:
«Դայակ պետության աջակցությամբ» ծրագրի տևողությունը յուրաքանչյուր տարվա համար 11 ամիս էր:
Լրահոս
0