00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բրիտանացի գրող Ռուշդիի մեկ աչքը կուրացել է. գործակալ

© AP Photo / Rogelio V. SolisСалман Рушди рассказывает о начале своей писательской карьеры во время Книжного фестиваля в Миссисипи в Джексоне (19 августа 2018). США
Салман Рушди рассказывает о начале своей писательской карьеры во время Книжного фестиваля в Миссисипи в Джексоне (19 августа 2018). США - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2022
Բաժանորդագրվել
Գրողն ամռանը Նյու Յորքում հարձակման էր ենթարկվել։ Նա դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Նյու Յորքում մահափորձի ենթարկված բրիտանացի գրող Սալման Ռուշդիի մեկ աչքը կուրացել է, նա չի կարողանում օգտագործել մի ձեռքը։ Այս մասին հայտնել է նրա գործակալը։
Օգոստոսի 12-ին Նյու Յորքի համալսարաններից մեկի բեմում Ռուշդիի նկատմամբ մահափորձ էին կատարել։ Գրողը դանակի բազմաթիվ հարվածներ էր ստացել։ Հարձակվողը 24-ամյա Հադի Մաթարն էր Նյու Ջերսիից։
«Վերքերը խորն էին, նրա մի աչքը կուրացել է... Նա երեք լուրջ վնասվածք էր ստացել պարանոցի հատվածում։ Ձեռքի մի դաստակը չի աշխատում, որովհետև ձեռքի նյարդերը կտրվել են։ Եվս 15 հարված ստացել էր մարմնին», – Pais իսպանական թերթին ասել էր Ուայլին։
Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» վեպը (1988) բողոք էր բարձրացրել մուսուլմանական աշխարհում, քանի որ այն հակաիսլամական էին համարել. կերպարներից մեկը Մուհամեդ մարգարեին է հիշեցնում։ Այաթոլլա Հոմեյնին հրապարակավ անիծել էր Ռուշդիին և նրան մահապատժի դատապարտել։ Եվ ոչ միայն նրան, այլ բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն գրքի լույս ընծայման հետ։ Նրա գիրքը արգելվել էր մի շարք երկրներում։Երկար ժամանակ Ռուշդին ստիպված թաքնվում էր, հանրության առաջ բավական հազվադեպ էր հայտնվում, այն էլ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։
Լրահոս
0