00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բեռնատար մեքենաների ծանրաբեռնվածությանն առնչվող օրենքի կիրառումն ուշացել է. Խուրշուդյան

Բեռնատար մեքենաների ծանրաբեռնվածությանն առնչվող օրենքի կիրառումն ուշացել է
Բաժանորդագրվել
«Քառ Տիր» բեռնափոխադրումային ընկերության տնօրեն Վահան Խուրշուդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է բեռնատար մեքենաների գերծանրաբեռնվածության և այդ կապակցությամբ տուգանքների ավելացման խնդրին։
Հայաստանում բեռնատար մեքենաների գերծանրաբեռնվածությանն առնչվող համապատասխան օրենքի կիրառումն ուշացել է, և ճանապարհային կշեռքների լայն ցանց չկա, այդ պատճառով էլ առաջանում են խնդիրներ վարորդների ու ստուգող տեսուչների միջև։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Քառ Տիր» բեռնափոխադրումային ընկերության տնօրեն Վահան Խուրշուդյանը։
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի` առավելագույն քաշը (26տ) գերազանցող բեռներ փոխադրելու համար տուգանքի չափը կբարձրանա` մեկ տոննան գերազանցելու դեպքում` 200 հազար դրամ, երկու տոննայի դեպում` 400 հազար դրամ, երեք տոննայի դեպում` 600 հազար դրամ, և այդպես շարունակ։
Բեռնատարները կշռելուց առաջ թող Երևանի ճանապարհները վերանորոգեն. Գարրի Ասլանյան
«Կան միջազգային օրենքներ, որոնք ստորագրել է նաև Հայաստանը։ Ճանապարհներին պետք է լինեն հնարավորինս շատ կշեռքներ բեռնատար մեքենաների սռնիները կշռելու համար, որպեսզի վարորդներն ավելորդ գլխացավանքի մեջ չընկնեն։ Վերահսկողությունը պետք է իրականացվի տեղում, բարձողն ինքը պետք է նախապես տեղյակ լինի, թե որքան բեռնաճնշում պետք է լինի մեքենայի յուրաքանչյուր սռնու վրա, որպեսզի հետագայում խուսափեն տուգանքներից։ Առանց այդ էլ մեր ճանապարհներից շատերը երկրորդ կարգի են, բարձրորակ չեն, իսկ առանձին հատվածներում հիմքերն ընդհանրապես թույլ են, գերծանրաբեռնված մեքենաները երթևեկելիս կարող են բախվել անվտանգության հետ կապված պրոբլեմների»,– ասաց Խուրշուդյանը։
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենց ընկերության մեքենաները հիմնականում բաղկացած են հինգ սռնուց, կիսակցորդիչներ են, ու մեկնում են արտասահման։ Միշտ բեռները բարձում են գծագրերի համաձայն, և սովորաբար խնդիրներ չեն ունենում։ Պրոբլեմներ առաջանում են երկու սռնի ունեցող բեռնատարների պարագայում, որովհետև դրանց վարորդները ճիշտ չեն բարձում բեռը և հաճախ տուգանվում են, իսկ կիսակցորդիչների պարագայում կան կոնկրետ չափանիշներ։ Ըստ այդմ` չորս մետր բարձրության վրա բարձվում է 4,5 տոննա բեռ, հետնամասի մեկ մետրի վրա` 1 տոննա, մնացած զանգվածը տեղավորվում է միջնամասում։ Եթե հազվադեպ լինում է քաշի տարբերություն, ապա դա, Խուրշուդյանի հավաստմամբ, շատ չնչին է։
«Մեր ընկերության տարածքում ունենք համապատասխան կշեռք, գնել ենք Ռուսաստանից 70 հազար դոլարով։ Միաժամանակ սռնիների վրա տեղադրում ենք տվիչներ, որոնք մեքենայի խցիկում գտնվող սարքի վրա ցույց են տալիս բեռի իրական քաշը, այսինքն` կարելի է հստակ տեսնել, թե որ սռնու վրա որքան բեռնաճնշում կա այդ պահին։ Կարող ենք գործընկեր կազմակերպություններին տրամադրել վարձակալական հիմունքներով, նաև ծառայություններ մատուցել մյուսներին։ Գնման մասին տեղեկացրել ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, խոստացել են այցելել, տեսնել, բայց դեռ չեն եկել, սպասողական վիճակում ենք»,– ասաց բեռնափոխադրումային ընկերության տնօրենը։
Նրա խոսքով` եթե պայմաններ չստեղծվեն և օրենքը համաչափ չկիրառվի, միշտ կգտնվեն դժգոհող և ճանապարհներ փակող վարորդներ, կլինեն տարաձայնություններ։ Վարորդներն օրինապաշտ են, բայց պետք է նրանց էլ լսել, նրանց խնդիրներն էլ հասկանալ։ Գերծանրաբեռնվածության հարցում նրանք շահագրգռված չեն, չէ՞ որ դրանից տուժում են նաև հենց իրենք, որովհետև չափի մեջ բարձելու և ճիշտ շահագործելու դեպքում մեքենաների պիտանելիության ժամկետը մեծանում է, անվտանգ երթևեկելու հետ կապված պրոբլեմներ չեն առաջանում։
Հիշեցնենք` օրեր առաջ բեռնատար մեքենաների վարորդները Արմավիրի մարզում փակել էին միջպետական ճանապարհի երթևեկելի հատվածներից մեկը` պահանջելով վերանայել մեքենաների ծանրաբեռնվածության պահանջները՝ ընդհանուր տոննաժը 26-ից հասցնելով 28 տոննայի (3 առանցքով մեքենաների համար) և ամենակարևորը՝ վերացնել անիվի սռնիներով կշռումը։
Լրահոս
0