00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» մարդասիրական յոթերորդ մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին

© Photo : official site of the Aurora Humanitarian InitiativeՋամիլա Աֆղանի
Ջամիլա Աֆղանի - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2022
Ջամիլա Աֆղանի
Բաժանորդագրվել
Դափնեկրի մեծարանքի միջոցառումները անցկացվել են Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն այս տարի Ջամիլա Աֆղանին է, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Տեղեկությունը հայտնում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Աֆղանին մանկավարժ, իրավապաշտպան է, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը։ Մինչև 2021 թ. օգոստոսը կազմակերպությունն ուներ ավելի քան 100.000 կին շահառու, որոնք ընդգրկված էին գրագիտության ծրագրերում: Կազմակերպությունը ոչ միայն կանանց գրագիտության հարցերով է զբաղվում, այլև իրավաբանական օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն է տրամադրում ավելի քան 10.000 կանանց, որոնք բռնության են ենթարկվել ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից:
«Ավրորայի» դափնեկիրն ընդգրկվել է «Ոսկե ծիրանի» տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմում
«Երբ թալիբները զավթեցին իշխանությունը երկրում, Ջամիլա Աֆղանին ստիպված էր լքել հայրենիքը, բայց նա երբեք չի հրաժարվել իր հայրենակիցներից: Այսօր էլ նրա կազմակերպությունը շարունակում է աջակցել Աֆղանստանի կանանց և խոցելի ընտանիքներին՝ լույս սփռելով կրթության անհասանելիության, ընտանեկան բռնության և այլ ժամանակակից խնդիրների վրա, որոնց այսօր բախվում են կանայք: Միաժամանակ այն ֆինանսական օգնություն է տրամադրում իրավապաշտպաններին, լրագրողներին և փաստաբաններին»,- տեղեկացնում են հիմնադրամից։
Ջամիլա Աֆղանին ստանում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև և հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքի մեջ գտնվողներին: Որպես այս տարվա դափնեկիր՝ Աֆղանին կաջակցի Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգային ու «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպությանը:
«Ջամիլա Աֆղանիի նման մարդիկ հույսի լույս են վառում ապագայի համար և մեզ բոլորիս ելք ցույց տալիս խավարից»,- նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին, խոսելով Աֆղանիի մասին, նշել է, որ մերօրյա այս հերոսները ցույց տալիս, թե ինչպես դիմակայել ճնշող թվացող մարտահրավերներին:
«Մեզ հիշեցնում են համընդհանուր մարդկայնության մասին և քաջալերում՝ նույն նվիրվածությամբ ծառայելու աղքատներին և լուսանցքում հայտնված մարդկանց։ Նրանք նաև հիշեցնում են մեզ բոլորիս հավասար հնարավորություն տալու՝ մեր պարտավորության մասին»,- ասել է Դարզին։
Նշենք, որ այս տարի «Ավրորա»-ի դափնեկրի մեծարանքի միջոցառումներն անցկացվում էին Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։
Լրահոս
0