00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանք զորավարժություններ էին անցկացնում»․ ում է ձեռնտու դիվերսիան «Հյուսիսային հոսքում»

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցКорабли НАТО вошли в порт Одессы
Корабли НАТО вошли в порт Одессы - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2022
Բաժանորդագրվել
«Հյուսիսային հոսքի» պայթեցման պատմությունը թափ է հավաքում։ Կրեմլը դիվերսիայի մեջ մեղադրում է ԱՄՆ-ին, Եվրոպայում Մոսկվային են մատնանշում։ Ռազմական վերլուծաբաններն իրենց վարկածներն են առաջ քաշում՝ ծովային ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով կասկածյալների շրջանակը նեղանում է։ Մանրամասներն ընթերցեք ՌԻԱ Նովոստիի նյութում։

Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի

Մեկ սուզանավ

Ամերիկյան The Times թերթը պնդում է, որ Մոսկվան փորձել է ապակայունացնել Եվրոպան էներգետիկ ճգնաժամի ժամանակ։ Ճիշտ է, լրագրողները չեն պարզաբանել, թե ինչու էր պետք պայթեցնել սեփական խողովակը, եթե բավական էր պտտել փականը։
Դա են մատնանշում նաև վերլուծաբանները։ Այսպես, Շվեյցարական հետախուզության նախկին աշխատակից Ժակ Բոն Radio Courtoisie-ին տված հարցազրույցում պարզաբանել է, որ առանց գազի Կրեմլը Գերմանիային ճնշելու «ամեն հնարավորություն կորցնում է»։ Դրան գումարած՝ խոսքը բազմամիլիարդանոց կորուստների մասին է, չէ որ «Հոսքերը» հիմնականում կառուցել էր Ռուսաստանը։
Փորձագետների կարծիքով՝ անհիմն է նաև «ռուսական սուզանավի» վարկածը, որն, իբր, տորպեդահարել է խողովակները։ Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել Դանիայի տարածքային ջրերում գտնվող Բորնհոլմ կղզու մոտ։ Այնտեղ ՆԱՏՕ-ի ստորջրյա գաղտնալսման կայաններ են տեղակայված։
Եվրոպան սպասում է իր տերերի նոր դիվերսիաներին
Նմանատիպ սարքավորումներ են տեղակայված նաև Բալթիկ ծովի այլ մասերում։ ՆԱՏՕ-ի երկրների զինվորականները շուրջօրյա լսում են ջրատարածքը և շատ լավ գիտեն, թե ինչ է այնտեղ կատարվում։
Ռուսական սուզանավը, բատիսկաֆը կամ դրոնը չէին կարող աննկատ մտնել գազամուղների գոտի։ Բացի այդ, ծովը այդ հատվածում շատ խորը չէ, մոտ 80 մետր է, ստորջրյա ապարատը հեշտ կարելի է նկատել հականավային ինքնաթիռներից նույնիսկ անզեն աչքով։
Վերջապես, Բալթյան նավատորմում կա ընդամենը մեկ սուզանավ՝ 877 «Պալտուս» նախագծի «Դմիտրով» սուզանավը։ Այդ սուզանավերը նախատեսված չեն նման դիվերսիաների համար։
Ռուսաստանի ռազմածովային նավատորմը Բալթիկ ծովում ունի ընդամենը երեք բազա՝ Կալինինգրադում, Բալթիյսկում ու Կրոնշտադտում: Դրանց մշտապես հետևում են ամերիկյան «Պոսեյդոնները», որոնք կարող են թռչել Լեհաստանից, Գերմանիայից, Դանիայից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նոր անդամների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի օդանավակայաններից:

Ո՞ւմ է ձեռնտու

Ռուսական իշխանությունը «ամերիկյան հետք» է տեսնում։ Նախևառաջ, ինչպես նշում են ՌԴ ԱԳՆ-ում, Վաշինգտոնը տնտեսական դրդապատճառներ ունի։
Դա է մասնավորապես մատնանշում պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությունը, թե Եվրոպայի երկրների հրաժարումը ռուսական գազից «հսկայական ռազմավարական հնարավորություն» է ԱՄՆ-ի համար:
«Դեռ 1970-ականներին օվկիանոսից այն կողմ ձևակերպեցին մի ռազմավարություն՝ թույլ չտալ ԽՍՀՄ-ի տնտեսական մերձեցումը Գերմանիայի հետ, - ասում է քաղաքագետ-ամերիկագետ Սերգեյ Սուդակովը: - Այդ մոտեցմանը, ըստ երևույթին, հավատարիմ են նաև այսօր։ Գերմանական տեխնոլոգիաների և ռուսական ռեսուրսների միախառնումը Վաշինգտոնի սարսափելի երազն է։ Հանկարծ պարզվեց, որ Գերմանիան առանց էժան էներգակիրների արդեն չի ձգում Եվրամիության գլխավոր լոկոմոտիվի դերին։ Թուլացնելով Բեռլինը՝ Վաշինգտոնը վերացնում է տնտեսական մրցակցին»։
Ըստ Սուդակովի՝ խոսքը ԱՄՆ-ում արդյունահանվող հեղուկ բնական գազի վրա ԵՄ երկրներին «նստեցնելու» փորձի մասին է: Այն շատ ավելի թանկ է, քան ռուսականը, բայց եվրոպացիներին պարզապես այլ ընտրություն չի մնում։
«Նման դիվերսիա իրականացնելու տեխնիկական հնարավորություններ ունեն ամերիկացիներն ու նրանց մերձավոր դաշնակիցները՝ բրիտանացիները», — կարծում է փորձագետը: ԱՄՆ-ի 6-րդ նավատորմն ամբողջ ամառ գտնվում էր Բալթիկ ծովում։ Այնտեղ, մասնավորապես, վարժանքներ էին անցկացնում հատակին գտնվող օբյեկտների ականազերծման ուղղությամբ։ Բայց եթե ինչ-որ բան պետք է ականազերծել, ապա նախ պետք է ականապատել։ Իսկ դրա հետ կապված հաստատ խնդիր չկա»։
ՆԱՏՕ-ն ունի ավտոմատ ստորջրյա ռոբոտներ, որոնք կարող են պայթուցիկ տեղադրել։ Բացի այդ, խորությունը, որի վրա գտնվում են խողովակները, թույլ է տալիս դա անել նույնիսկ մարտական լողորդներին։

Հարուստ փորձ

Նախադեպեր արդեն եղել են։ Այսպես, 1982-ի ամռանը Ուրենգոյ-Սուրգուտ-Չելյաբինսկ գազատարում պայթյուն է տեղի ունեցել։ Ենթակառուցվածքը, որը պետք է ԽՍՀՄ-ին տարեկան մինչև 8 մլրդ դոլար տար, լրջորեն վնասվել էր։ Ինչպես պնդում է ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության նախկին տնօրեն Թոմաս Ռիդը, դիվերսիան կազմակերպել էր ԿՀՎ-ն։ Հատուկ ծառայությունները «վարակել» էին համակարգիչները, որոնք պատասխանատու էին խողովակաշարի աշխատանքի համար։
Մեծ Բրիտանիան օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքերի» պայթյունները հետաքննելու համար
Մեկ տարի անց ԱՄՆ-ը փորձել է խափանել Նիկարագուայի տնտեսությունը՝ այնտեղ մարտական լողորդների խումբ ուղարկելով։ Նրանք նախ ոչնչացրել էին ամբողջ երկիրը սնուցող նավթի պահեստարանը Կորինտո նավահանգստում, այնուհետև՝ Պուերտո Սանդինոյի կարևորագույն խողովակաշարը։ Իսկ հետո հատուկ ծառայությունների գործակալները ականապատել էին տարածքային ջրերը, որ տանկերները չմտնեն։
1984-ին, երբ այդ պատմությունը հայտնի դարձավ մամուլին, Մանագուան դիմեց ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Արբիտրաժը ճանաչեց Վաշինգտոնի մեղքը և պարտավորեցրեց փոխհատուցել վնասները։ Սակայն ԱՄՆ-ն արգելափակեց համապատասխան բանաձևը։ Այս դիվերսիայի համար, ինչպես նաև շատ ուրիշների, ոչ ոք այդպես էլ պատասխան չտվեց։
Լրահոս
0