00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քարտեզային պատերազմը» հետխորհրդային երկրներում. խաղաղության դարաշրջանի հեռանկարն անորոշ է

© Sputnik / Asatur YesayantsՍոթք
Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Սոթք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն երևի նույնիսկ Հայաստանի խաղաղասեր իշխանությունները չեն հավատում, որ Ադրբեջանի հետ սահմանի հստակեցումը կարող է կանխել բախումները։
Համենայնդեպս Կենտրոնական Ասիայի փորձը ցույց է տալիս, որ գոնե հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանագծման գործընթացը, ընդհակառակը, ծայրաստիճան սրում է երկրների հարաբերությունները։ Փաստն այն է, որ հենց այն օրերին, երբ Ադրբեջանն ագրեսիա էր իրականացնում Հայաստանի նկատմամբ, կատաղի մարտեր էին ընթանում Տաջիկստանի և Ղրղզստանի միջև՝ ծանր հրետանու, տանկերի, հրթիռային կայանքների և անօդաչու սարքերի օգտագործմամբ։ Ըստ պաշտոնական տվյալների` ղրղզական կողմից զոհվել է մոտ 60 մարդ, Տաջիկստանը տվել է 35 զոհ։ Նման մասշտաբի բախում այստեղ դեռ երբեք չէր եղել, չնայած սահմանազատման աշխատանքներն ուղիղ 20 տարի առաջ են սկսվել։
Այն ժամանակ թվում էր, թե մոտ 1000 կիլոմետրանոց սահմանը հնարավոր կլինի շատ արագ հստակեցնել։ Եվ իրոք, սկզբում սահմանազատման աշխատանքները քիչ թե շատ սահուն էին առաջ գնում։ Բայց երբ հերթը հասավ վերջին 300 կիլոմետրին, լարվածությունը կտրուկ աճեց։ Պատճառն այն է, որ այստեղ տաջիկներն ու ղրղզները, այսպես ասած, «միմյանց մեջ են ապրում», այսինքն` Ղրղզստանի տարածքում կան զուտ տաջիկական սահմանամերձ բնակավայրեր և հակառակը։ Մեր սերնդի ներկայացուցիչները հաստատ կհիշեն, որ ժամանակին թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում կային անկլավներ։ Արծվաշենում, օրինակ, հայեր էին ապրում, բայց այդ գյուղը բոլոր կողմերից շրջապատված էր ադրբեջանական տարածքներով։ Նույնն էլ Ղրղզստանում է՝ Վորուխ առանձնատարածքում բնակվում է 35 հազար մարդ, որոնք Տաջիկստանի քաղաքացիներ են, իսկ շուրջը ղրղզական գյուղեր են։
Կենտրոնական Ասիայում եւս խաղաղության դարաշրջանի հեռանկարն անորոշ է
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ առանձնատարածքների հարցը շատ արագ լուծվեց ռազմական ճանապարհով։ Կան իհարկե շատ ավելի քաղաքակիրթ ձևեր՝ ժամանակին, երբ բաժանվեցին Չեխիան և Սլովակիան, նրանք համաձայնության եկան և փոխանակեցին նաև սահմանամերձ գյուղերը։ Չէ՛, բնակիչներին ոչ մի նոր տեղ չեն տեղափոխել, ուղղակի սահմանը մի թեթև «խմբագրվեց» այնպես, որ սլովակներով բնակեցված գյուղը հայտնվեց Սլովակիայի տարածքում, իսկ չեխական գյուղը համապատասխանաբար միացվեց Չեխիային։ Բայց դա Եվրոպայում էր։
Առաջին լուրջ բախումը տաջիկների և ղրղզների միջև 2014 թվականին էր, իսկ անցած տարվա գարնանը տեղի ունեցած ռազմական գործողությունները 55 մարդու կյանք խլեցին։ Այն ժամանակ թվում էր, թե երկու երկրների ղեկավարները վերջապես համաձայնության են եկել, ինչի արդյունքում հրադարար է հաստատվել, որը թույլ կտա կայուն խաղաղություն ապահովել։ Բայց մենք հո գիտենք, որ հրադադարները նույնիսկ 30 տարի անց էլ կարող են ավարտվել լայնածավալ պատերազմով։ Ղրղզ-տաջիկական հրադադարը մեկուկես տարի էլ չտևեց։
Ինչպես և մեր դեպքում, Կենտրոնական Ասիայի այդ երկու հանրապետությունների վեճի հիմնական առարկաներից մեկը քարտեզն է։ ԲիԲիՍի-ի վկայությամբ` Տաջիկստանը հենվում է 1924-1939 թվականների քարտեզների վրա, Ղրղզստանն առարկում է՝ ո՛չ, ամենաճիշտ քարտեզները հրապարակվել են 1959-ին և 89-ին։ Եթե այնտեղ որևէ փոխզիջում գտնվի, այդ փորձը երևի մենք էլ կարող ենք օգտագործել, բայց առայժմ միայն մի բան ենք տեսնում՝ «քարտեզային պատերազմը» շատ արագ վերածվում է իրական ռազմական գործողությունների։ Չեմ ուզում մռայլ կանխատեսումներ անել, բայց այս սցենարին էլ պիտի պատրաստ լինենք, քանզի փոխզիջումը, ինչպես դիպուկ նկատել է ամերիկացի հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենը, այնքան տհաճ դեղ է, որ ոչ բոլորն են պատրաստ այն ընդունել։
Քարնեգիի հիմնադրամի փորձագետ Թեմուր Ումարովը փաստում է` փոխզիջում գտնելու ցանկացած փորձ սվիններով է ընդունվում բնակչության կողմից։ «Տարածքային զիջումը կամ փոխանակությունը խիստ վտանգավոր են երկրների ղեկավարների համար՝ մարդիկ լսել անգամ չեն ուզում հող հանձնելու մասին, նրանք պարզապես կարող են ընդվզել և պաշտոնազրկել թե՛ Ռահմոնին, թե՛ Ժապարովին»։
Շատերն ասում են՝ դե խաղաղության ճանապարհը փշոտ է, ռազմական բախումներն այդ ճանապարհին անխուսափելի են, սակայն ի վերջո ժողովուրդները լեզու կգտնեն։ Միգուցե ճշմարտության հատիկ կա այդ պնդումների մեջ, բայց կա նաև բոլորովին այլ կարծիք։ Որքան հաճախակի են բախումները երկու երկրների սահմանին, որքան աճում է զոհերի թիվը, այնքան ավելի անհանդուրժող են դառնում մարդիկ, և ահագնանում է ատելությունը։ Իսկ դա ավելի ու ավելի անիրական է դարձնում խաղաղության դարաշրջանի հեռանկարը։
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Սոթքում բռնկված հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ
NASA-ն ցուցադրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով բռնկված հրդեհների տարածքները
Լրահոս
0