00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:33
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան ճիշտ էր Չերչիլը. մի′ ընտրեք նվաստացումը պատերազմից խուսափելու համար

© Sputnik / РИА НовостиԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դժվար թե երբևէ մոռանանք, որ սեպտեմբերին սկսվեց Ղարաբաղյան այս վերջին պատերազմը, բայց չմոռանանք նաև, որ ուղիղ 83 տարի առաջ՝ 1939-ի սեպտեմբերի 1-ին, սկսվեց Երկրորդ աշխարհամարտը։
Իրոք համաշխարհային էր այդ պատերազմը։ Այս կամ այն ձևով ներգրավված էին 60 երկրներ, այնինչ այն ժամանակ աշխարհում ընդամենը 74 պետություն կար։ Ռազմական գործողությունների թատերաբեմ էին դարձել Եվրոպան, Ասիան և Աֆրիկան, ինչպես նաև բոլոր օվկիանոսները։ Տարբեր աղբյուրների համաձայն, զոհվել է մոտ 70 միլիոն մարդ, մեծավ մասամբ՝ խաղաղ բնակիչներ։ Եվ վերջապես, մինչև հիմա դա միակ հակամարտությունն է, որի ընթացքում միջուկային զենք է կիրառվել։
Այդ պատերազմի հետևանքով տեղի ունեցան արմատական փոփոխություններ։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք հաղթողների թվում էին, այնուամենայնիվ, զգալիորեն կորցրին իրենց առաջատար դիրքերը, ու գլխավոր դերակատարներ դարձան Խորհրդային Միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Արևմտյան Եվրոպայի երկրները նաև արդեն ունակ չէին պահպանել գաղութները։ Մի շարք երկրներ, այդ թվում՝ Սիրիան, Լիբանանը, Ինդոնեզիան, Վիետնամը և Իսլանդիան, անկախ պետություններ դարձան։ Ստեղծվեց Միավորված ազգերի կազմակերպությունը, որը կոչված էր կանխելու ապագա պատերազմները։ Երրորդ համաշխարհային պատերազմ, իրոք, չեղավ, բայց աշխարհի տարբեր ծայրերում ծագող ռազմական հակամարտությունները կանխելու գործում ՄԱԿ-ի դերը խիստ կասկածելի է։ Մենք հո լավ գիտենք։
Որքան ճիշտ էր Չերչիլը. մի′ ընտրեք նվաստացումը պատերազմից խուսափելու համար
Ու այն իրավիճակը, որը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտի նախօրեին, նույնպես մեզ շատ լավ ծանոթ է։ Եվրոպական տերությունները 1938 թվականին Մյունխենում փաստորեն թույլ տվեցին, որ Հիտլերը առանց մի փամփուշտ արձակելու հոշոտի Չեխոսլովակիան։ Արդարացումն էր՝ միայն թե պատերազմ չլինի, միայն թե պատերազմ չլինի։
Բրիտանացի պատմաբան Էնթոնի Բիվերը փաստել է. «Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը թույլ տվեց Հիտլերին էապես ընդլայնել ռեյխի տարածքը նույնիսկ առանց պատերազմ սկսելու»։ Հոկտեմբերի 1-ին գերմանացիները մտան Չեխոսլովակիա և գրավեցին Սուդեթի ողջ մարզը, մեկ տարի էլ չանցած սկսվեց Երկրորդ համաշխարհայինը։ Այսքանից հետո ո՞վ կհամարձակվի կասկածի տակ առնել Ուինսթոն Չերչիլի հանրահայտ խոսքը. «Եթե պատերազմի և նվաստացման միջև դուք ընտրում եք նվաստացումը, կստանաք թե′ նվաստացում, թե′ պատերազմ»։
Որոշ պատմաբաններ հաստատ պնդում են՝ չլիներ Մյունխենյան այդ խայտառակ գործարքը, չի բացառվում, որ հնարավոր կլիներ կանխել պատերազմը, որովհետև 1938 թվականին պահը դեռ հարմար էր՝ Հիտլերին չէր աջակցում Գերմանիայի վերնախավի առնվազն մի մասը։ Բարձրաստիճան զինվորականության և պետական աշխատողների շրջանում Հիտլերը միանշանակ հեղինակություն և աջակցություն չէր վայելում։ Եվ եթե եվրոպացի ղեկավարները սկզբունքայնություն ու կամք դրսևորեին, գուցե դա զսպող դեր խաղար, միգուցե նույնիսկ հանգեցներ իշխանափոխության, կարծիք են հայտնում մասնագետները։ Բայց եվրոպացի առաջնորդները նախընտրեցին նվաստացումը։
Իսկ մեկ տարի անց իրավիճակը փոխվեց՝ Հիտլերին արդեն հաջողվել էր համոզել հանրության գերակշիռ մասին, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո գերմանացիների վզին ստրկական պայմաններ են փաթաթել, ծանրագույն բեռ դրել նրանց ուսերին, որպեսզի Գերմանիան այլևս երբեք չկարողանա նախկինի նման հզոր տերություն դառնալ։ Եվ շատ քչերն էին հասկանում՝ ախր այս մարդը դեպի կործանում է տանում երկիրը, և միակ փրկությունը նրանից ազատվելն է կամ արտագաղթելը։
Նագասակիի ռմբակոծությունը - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
1940-ականներին ԱՄՆ-ի միջուկային հարձակումը տապալվեց. ԽՍՀՄ-ը ստեղծեց իր ատոմային ռումբը
Երբ գրեթե ուղիղ 7 տարի տևած պատերազմն ավարտվեց 1945 թվականի սեպտեմբերին, ծագեց պատասխանատվության բարդագույն հարցը։ Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրյալներից ոմանք փորձում էին արդարանալ՝ մենք ոչինչ չգիտեինք, մեղավոր են գլխավորները՝ Ադոլֆ Հիտլերը, Հայնրիխ Հիմլերը և Ռեյնհարդ Հեյդրիխը։ Ինչո՞ւ էին հենց այս ղեկավարների անունը տալիս՝ երեքն էլ արդեն ողջ չէին։ Մյուս ծայրահեղ մոտեցումն էլ սա էր՝ պետք է դատապարտվեն այն միլիոնավոր զինվորականները, որոնք մեղավոր են սպանությունների և հատկապես խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Այսինքն, սկզբունքային հարց էր շոշափվում՝ արդյոք մեղավոր է շարքային զինվո՞րը, որը պարտավոր է կատարել հրամանը, թե՞ անմարդկային հրաման տվողն է մեղավոր։
Այս հարցին ամենաճիշտ պատասխանը, իմ կարծիքով, տվել է ամենակարդացվող գերմանացի գրողներից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկը. «Ինքը՝ հրամանը, գրեթե միշտ անարյուն է։ Ու չնայած հենց այդ հրամանից է ամեն ինչ սկսվում, նա, ով նստած է գրասեղանի առջև և ստորագրում է հրամանը, պարտավոր չէ միանգամից ձեռքը տանել կացնին ու սկսել աջ ու ձախ սպանել։ Չէ՞ որ հրաման կատարողներ միշտ էլ հնարավոր է հեշտությամբ գտնել, մանավանդ նացիստական Գերմանիայում։ Եվ այդ մարդիկ հանգիստ կատարում են նույնիսկ ամենադաժան հրամանները։ Չէ՞ որ հրամանը ազատում է պատասխանատվությունից»։
Լրահոս
0