00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեն Սիմոնյանը հանգստանում է. ԱԺ–ում նրան կփոխարինի արձակուրդից հետ կանչված Ռուբինյանը

© Sputnik / Aram NersesyanԱլեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը. արխիվային լուսանկար
Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2022
Բաժանորդագրվել
Սիմոնյանի հերթական արձակուրդը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Մամուլը հիշել է, որ Սիմոնյանն ավանդաբար արձակուրդ է գնում հենց սեպտեմբերի առաջին օրերին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել, որի համաձայն` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում:
Նույն որոշման համաձայն` այդ ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Այդ նպատակով Ռուբինյանին օգոստոսի 31-ին վաղաժամ հետ են կանչել իր ամենամյա հերթական արձակուրդից: Բանն այն է, որ Ռուբինյանի արձակուրդն ավարտվում է սեպտեմբերի 1-ին։
Հուլիսի 15-ին Ալեն Սիմոնյանի ստորագրած որոշմամբ Ռուբեն Ռուբինյանին տրամադրվել էր 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 18 աշխատանքային օր` 2022 թվականի օգոստոսի 8-31-ը ներառյալ:
Սիմոնյանի հերթական արձակուրդը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Մամուլը հիշել է, որ Սիմոնյանն ավանդաբար արձակուրդ է գնում հենց սեպտեմբերի առաջին օրերին։
«Բանն այն է, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրն է, իսկ հայաստանյան իշխանությունները, հատկապես առաջին դեմքերը, ինչպես հայտնի է, պատերազմից հետո Արցախ չեն մեկնում, քանի որ դա Ալիևի պահանջներից մեկն է։ Անցած տարի ևս Ալեն Սիմոնյանն Արցախի փոխարեն մեկնել էր Հունաստանի Միկոնոս կղզի՝ հանգիստը վայելելու։ Այս անգամ ևս Հայաստանում չէ»,– գրել է «Հրապարակը»։
Նշենք, որ սա Ալեն Սիմոնյանի` այս տարվա արդեն երկրորդ արձակուրդն է։ Նա արձակուրդում է եղել նաև հուլիսի 22-ից օգոստոսի 5-ը ներառյալ։ Այդ ընթացքում նույնպես ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել էր Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:
Ստեփանակերտը սեպտեմբերի 2-ին Երևանից բարձրաստիճան հյուրերի է սպասում, բայց ապարդյուն
Լրահոս
0