00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ տվեց Հայաստանին Ռուսաստանի հետ համաձայնությունը. «Մեծ պայմանագրի» վերլուծությունը

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի և Ռուսաստանի դրոշները
Հայաստանի և Ռուսաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը պահպանում է իր արդիականությունը՝ ի հեճուկս արագ փոփոխվող իրողությունների։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի և Ռուսաստանի միջև «Մեծ պայմանագրի» ստորագրման 25-ամյակը երկկողմ հարաբերությունները վերլուծելու լավ առիթ է։ Չէ՞ որ այս ընթացքում տարածաշրջանում և աշխարհում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել։ Սակայն Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագիրը, փորձագետների կարծիքով, առաջվա պես արդիական է։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ կարելի է վստահաբար պնդել, որ «Մեծ պայմանագիրը» կատարել է այն գործառույթները, որոնք նրանից ակնկալվում էին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում փորձագետը փաստաթղթի արդյունավետության երկու առանցքային կողմ առանձնացրեց՝ տնտեսությունն ու անվտանգությունը։
© Sputnik / Andranik GhazaryanԲենիամին Պողոսյան
Исполнительный директор Ассоциации политической науки Армении Бениамин Погосян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
Բենիամին Պողոսյան
«Իհարկե, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շատերը փորձում են վերաիմաստավորել անցած ուղին, նախորդ 25 տարիների արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Փորձեր են արվում հասկանալ, թե որքանով են այդ հարաբերությունները կատարել այն գործառույթները, որոնց համար դրանք ժամանակին հաստատվել են։ Սակայն հենց սկզբից էլ պարզ էր, որ Ռուսաստանի հետ պայմանագիրը Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կամ այդ ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավումը կանխելու համար չէ, որ ստորագրվել է։ Փաստաթուղթը կոչված էր ապահովելու բուն Հայաստանի տարածքի անվտանգությունն ու անձեռնմխելիությունը։ Եվ ռազմավարական առումով այն լուծել է այդ խնդիրը», - նշեց նա Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ։
Ասվածը կիրառելի է նաև տնտեսական ոլորտի նկատմամբ։ Ռուսաստանը եղել և մնում է հայկական արդյունաբերական արտադրանքի իրացման խոշորագույն շուկան և էներգառեսուրսների հիմնական աղբյուրը։ Գազի համաշխարհային գների սրընթաց և աննախադեպ աճի պայմաններում Ռուսաստանի հետ երկարաժամկետ պայմանագրերի կարևորությունը դժվար է գերագնահատել։ Բավական է ասել, որ Հայաստանը Ռուսաստանից «երկնագույն վառելիքը» ստանում է 20-25 անգամ ավելի ցածր գնով, քան եվրոպական երկրները։
ՀԱՊԿ երկրների հետ Ռուսաստանի զենքի պայմանագրերի մեծ մասն արդեն կնքվում է ռուսական ռուբլով
Ինչպես հիշատակվեց վերևում, 1997թ.-ին պայմանագիրը ստորագրվում էր բոլորովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում և միջավայրում։ Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել, և տարածաշրջանում տեղի ունեցած բոլոր գործընթացների թվարկումը բազմաթիվ էջեր կզբաղեցնի։ Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության տեսանկյունից հիմնական փոփոխությունը վերաբերում է Թուրքիայի տեղին ու դերին։
Անկարան այդ ընթացքում ԱՄՆ կրտսեր գործընկերոջից և նրա շահերի հավատարիմ դեսպանից վերածվել է բավական ինքնուրույն և համառ խաղացողի։ Ըստ Պողոսյանի` մինչև 2010-ականների կեսերը ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում էր Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ձևաչափով ռազմավարական գործընկերությանը:
Այս ձևաչափը թեև վառ արտահայտված տնտեսական բաղադրիչ ուներ, սակայն ակնհայտ էր նաև նրա ռազմաքաղաքական բաղադրիչը՝ զորավարժություններ էին անցկացվում։ Այս հարթակը հիմնականում դիտարկվում էր որպես Հարավային Կովկասում Ռուսաստանին հակազդելու գործիք ։ Հայ-ռուսական հարաբերությունները և հատկապես դրանց ռազմական բաղադրիչը մեծապես դիտարկվում էին որպես հակակշիռ թուրք-ադրբեջանա-վրացական դաշինքին։
Սակայն վերջին 5-7 տարիների ընթացքում շատ լուրջ վերափոխում տեղի ունեցավ կապված Անկարայի քաղաքականության, տարածաշրջանում նրա տեղի ու դերի փոփոխության հետ։ Թուրքիայի գործողությունները հանգեցրեցին ինչպես թուրք-ամերիկյան, այնպես էլ թուրք-ռուսական հարաբերությունների վերանայման։ Իսկ 2016թ․-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո ակնհայտ դարձավ, որ տարածաշրջանային եռակողմ ձևաչափին Վաշինգտոնի կողմից որևէ աջակցության մասին խոսք լինել չի կարող։
«Այստեղ, իհարկե, կարելի է խոսել նաև տեղի ունեցած փոփոխությունները ճիշտ գնահատելու` հայկական կողմի անկարողության մասին։ Երևանը չկարողացավ հասկանալ փոփոխությունների էությունը և Մոսկվային ներկայացնել, թե ինչպես և ինչում է տեսնում իր դերն այդ կոնֆիգուրացիայի մեջ»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է պայմանագրի տառին ու ոգուն Հայաստանի ներկայիս ղեկավարության նվիրվածությանը, ապա, մեր զրուցակցի կարծիքով, ներկա թիմի իշխանության գալուց ի վեր խոսվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հիմնարար կարևորության մասին։ Խոսքով և ընդհանուր առմամբ գործնականում ոչ ոք այդ հարաբերությունների հարցում կասկածներ չունի:
Այլ հարց է, որ կան իշխանությանը մոտ կանգնած փորձագիտական և քաղաքական շրջանակներ, որոնք ակտիվ հակառուսական քարոզչություն են տանում։ Սակայն Պողոսյանը նշում է, որ դժվար է ասել, թե որքանով է այդ հակառուսական գործունեությունը համակարգվում իշխանության կողմից. ձեռքի տակ համապատասխան փաստեր չկան։ Ամեն դեպքում` այս հանգամանքը կարող է ռուս գործընկերների կողմից որոշակի մտահոգություն առաջացնել։
Պատժամիջոցները հարվածում են ՌԴ պաշտպանական արտադրությանը. Հայաստանի համար զենք կգտնվի՞
Հիմա պայմանագրում ինչ-որ ճշգրտումներ մտցնելը Պողոսյանը վաղաժամ և անարդյունավետ է համարում։ Աշխարհում իրավիճակը սրընթաց փոփոխվում է, և ինտենսիվ փոփոխությունների և գլոբալ անկայունության պայմաններում հայ-ռուսական պայմանագիրը խմբագրել պետք չէ։ Այս խնդրին հնարավոր կլինի վերադառնալ միայն այն ժամանակ, երբ կսկսեն նկատվել անվտանգության տարածաշրջանային նոր ճարտարապետության ուրվագծերը։
Լրահոս
0