00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը մերժելը ՀՀ-ի համար հավասար կլինի տնտեսական ինքնասպանության

© Sputnik / Asatur YesayantsԹաթուլ Մանասերյան
Թաթուլ Մանասերյան - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Թաթուլ Մանասերյան
Բաժանորդագրվել
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ տնտեսագետները ներկայացրել են Հայաստան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների հետազոտության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ԵԱՏՄ շուկան ամենանպաստավորն է Հայաստանի պատրաստի արտադրանքը սպառելու համար։ Այսօր «Արմենպրեսում» կազմակերպված ասուլիսում այս հայտարարությունն արեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը` ներկայացնելով ակումբի անդամ տնտեսագետների` Հայաստան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերությունների հետազոտության արդյունքները։

«Եթե նախապանդեմիկ շրջանում ԵԱՏՄ տարածքը կազմում էր մեր արտահանման ու ներկրման ծավալի շուրջ 27 տոկոսը, իսկ դրանից առաջ` 25 տոկոսը, ապա այս տարվա ցուցանիշով այն արդեն կազմում է շուրջ 30 տոկոս»,- ասաց Սաֆարյանը։

Ընդ որում, նրա դիտարկմամբ, այս ցուցանիշը ևս մինչև տարեվերջ հնարավոր է գերազանցել ճիշտ աշխատանքի ու շուկայում ճիշտ դիրքավորման շնորհիվ։
Սաֆարյանը վստահեցրեց` ԵԱՏՄ շուկան անփոխարինելի է Հայաստանի համար, ուստի համագործակցության այս վեկտորը շարունակելու է մնալ կարևորագույնը ոչ միայն առևտրատնտեսական, այլև քաղաքական ու անվտանգային կապերի տեսանկյունից։
«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, ՀՀ խոշորագույն ներդրողը, ՀՀ պատրաստի արտադրանքի խոշորագույն շուկան։ Գազի ու ցորենի հաշվին Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն ներկրողը։ Վերջին շրջանում ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում բազմակի մեծացել է, ՌԴ ժամանակավոր աշխատանքային միգրանտները էական նշանակություն ունեն Հայաստանում առևտրի և ապրանքների շրջանառության մեծացման վրա։ Եվ ՌԴ-ի հետ մեր առևտրատնտեսական համագործակցությունը խոշորագույնն է մեր երկրի անվտանգության, ապահովության ամրապնդման համար»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ այս շեշտադրումն անում է հատկապես այն պատճառով, որ վերջին շրջանում Հայաստանում նկատվում է հակառուսական քարոզչության ակտիվացում ՀՀ քաղաքական-հասարակական դաշտում։
Սաֆարյանի դիտարկմամբ` հայ-ռուսական դաշինքի հակառակորդները փորձում են սևացնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին` կեղծելով իրողությունն ու լուրեր տարածելով, թե իբր Հայաստանին 2013-14 թթ-ին հրելով գցել են ԵԱՏՄ ծուղակի մեջ։
Տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանն անցյալ տարի դուրս է եկել GSP + համակարգից, քանի որ անցել է միջին եկամուտ ապահովող երկրների շարքը, իսկ դա նշանակում է, որ զրկվել է դեպի ԵՄ, ԱՄՆ և Ճապոնիա արտահանումների արտոնյալ պայմաններից։
«Ասեմ, որ սա արդեն անդրադարձել է մեր արտահանումների ցուցանիշի վրա։ Արտահանումները նվազել են հատկապես եվրոպական մայրցամաք»,- ասաց Մանասերյանը` հավելելով, որ այս իրավիճակում ԵԱՏՄ շուկան մեր երկրի համար անվտանգության բարձիկի իմաստ է ձեռք բերել` արտահանման լայն հնարավորություններ ապահովելով ՀՀ-ի համար։
«Ես բոլոր այն քննադատներին, որոնք բացասաբար են վերաբերվում ՀՀ անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ուզում եմ հանդիպակաց հարցը տալ` թող բարի լինեն, այլընտրանք նշեն, թե որ շուկան կարող է փոխարինել ԵԱՏՄ շուկային, արդյոք իրենց քարոզածը չարամտություն չէ, և դրանով չեն դրդում մեզ դեպի տնտեսական անդունդ, երբ ասում են` հրաժարվեք ռուսական շուկայից, բելառուսական շուկայից, ղազախական շուկայից և այլն»,- ասաց Մանասերյանը։

Նրա համոզմամբ` ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը մերժելը Հայաստանի համար հավասարազոր կլինի տնտեսական ինքնասպանության։

Տնտեսագետը նկատեց, որ անգամ արևմտյան սահմանափակումների փուլում եվրոպական շատ ընկերություններ, այդ թվում` որոշ բանկեր, չեն հրաժարվում ռուսական շուկայից ու, ճեղքելով պատժամիջոցների արգելքը, շարունակում են համագործակցել ՌԴ-ի հետ։
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Աշոտ Թավադյանը, ներկայացնելով ՀՀ-ԵԱՏՄ համագործակցության հիմնական տնտեսական արդյունքները, հիշեցրեց, որ մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը Հայաստանից տարեկան արտահանումը կազմում էր 1.7 մլրդ դոլար, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ցուցանիշը կտրուկ աճեց` հասնելով 2.5 միլիարդի։ Այս տարի Հայաստանից արտահանումները, տնտեսագետի կանխատեսմամբ, կարող են գերազանցել անգամ 3 միլիարդի սահմանը։
«Դա պայմանավորված է նրանով, որ այս տարի արտահանումը դեպի Բելառուս կրկնապատկվել է` 9 միլիոնից դառնալով 18 մլն, դեպի Ռուսաստան գերազանցել է կես միլիարդը` անցած տարվա 265 միլիոնի փոխարեն։ Եթե անցյալ տարի մենք ԵԱՏՄ էինք արտահանում մեր ամբողջ պատրաստի արտադրանքի 25 տոկոսը, ապա հիմա արտահանում եք 30 տոկոսը»,- ասաց Թավադյանը։
Նա միաժամանակ նշեց, որ այս հարցում մեծ դեր է ունեցել նաև դրամի ու ռուսական ռուբլու ամրապնդումը դոլարի նկատմամբ, ինչի շնորհիվ արտահանումը դեպի ՌԴ չկրճատվեց։
Լրահոս
0