00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ՔՊ-ն են ներկայացնում. ի՞նչ կփոխվի ՏԻՄ ընտրություններից հետո

ՏԻՄ ընտրությունները կմնան որպես վիճակագրություն, դրանցից ոչինչ կախված չէ․ քաղտեխնոլոգ
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգի խոսքով` որոշ քաղաքներում ընտրությունները դեռ որոշակի արժեք ներկայացնում են, բայց գյուղական համայնքներում ընդհանրապես այլ դրսևորումներ ունեն։
ՏԻՄ ընտրությունները կանցնեն և կմնան որպես լոկ վիճակագրություն, դրանցից ոչինչ կախված չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու: Օգոստոսի 21-ին ԿԸՀ են ներկայացվել շուրջ 2 տասնյակ կուսակցությունների, դաշինքների փաստաթղթեր։
«Հայաստանում ընտրական համակարգը 30 տարի շարունակ խեղվել է, որովհետև ընտրությունների արդյունքներով չի ձևավորվել քաղաքական պատկերը, և այդ համատեքստում ՏԻՄ ընտրություններն ավելի խեղված են եղել, քանի որ ունեն որոշակի առանձնահատկություններ համապետական ընտրությունների համեմատությամբ, հետևաբար գալիք ՏԻՄ ընտրությունները նույնպես կանցնեն և կմնան որպես լոկ վիճակագրություն, քանի որ դրանցից մեծ հաշվով էական ոչինչ կախված չէ»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` որոշ քաղաքներում ընտրությունները դեռ որոշակի արժեք ներկայացնում են, բայց գյուղական համայնքներում ընդհանրապես այլ դրսևորումներ ունեն և ինքնին առանձնապես չեն կարևորվել։
«Ելնելով ընտրական օրենքից` մարդիկ համայնքներում ներկայանում են ընտրացուցակներով, բայց գյուղերում այդ ցուցակներն ունեն տասներորդական նշանակություն, շատերը նախկինում ՀՀԿ-ից էին, հիմա ներկայացնում են ՔՊ-ն կամ այլ կուսակցություններ ու դաշինքներ, որովհետև նրանց համար կարևորն իշխանության մեջ մնալն է, իսկ թե ինչպիսի կուսակցական պիտակով, դա արդեն էական չէ»,- նշեց քաղտեխնոլոգը։
Բադալյանի կարծիքով` Հայաստանում ի սկզբանե ՏԻՄ ընտրությունները երբեք չեն կարևորվել, քանի որ դրանցով չեն որոշվում հասարակության քաղաքական տրամադրությունները` ի տարբերություն ժողովրդավարական այլ երկրների, որտեղ այդպիսի ընտրությունները ցուցանիշ են հանդիսանում, թե ինչպես են փոխվում հասարակության քաղաքական տրամադրությունները։
«Այսօր շատերը առաջնորդվում են X կուսակցությամբ և նրա ցուցակով մասնակցում են ընտրություններին, իսկ հաջորդ անգամ կընդգրկվեն այլ կուսակցությունների ցուցակներում։ Ընտրություններն այդ առումով ոչինչ չեն որոշում նույնիսկ 1000 ընտրող ունեցող գյուղական համայնքներում։ ՏԻՄ ընտրություններում ովքեր էլ ընտրվեն, միևնույն է, անմիջականորեն ենթարկվելու են կենտրոնական իշխանության լիազոր ներկայացուցիչներին` մարզպետարաններին, հետևաբար որևէ հակաիշխանական կամ սուր ընդդիմադիր կեցվածքով հանդես չեն գալիս»,- ասաց քաղտեխնոլոգը։
Բադալյանի բնորոշմամբ` քանի որ ՏԻՄ-երը կախված են գործող իշխանություններից, ուստի միշտ եղել են նրանց կցորդը, հատկապես հիմա, երբ համայնքները վարչական բաժանման արդյունքում բավական խոշորացվել են, և գործադիրից կախվածությունը ավելի է մեծացել։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում միակ քաղաքական ուժը ՔՊ-ն է, որ առաջադրվել է բոլոր 18 համայնքներում։ Բազմաթիվ կուսակցություններ և դաշինքներ առաջադրվել են ընդամենը մեկ համայնքում։ Ավանդական ընդդիմադիր ուժերը, բացի ՀՅԴ-ից, ձեռնպահ են մնացել գալիք ընտրություններին մասնակցելուց:
Լրահոս
0