00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Իրավիճակը Կիրանցում
Բագրատ Սրբազանին ու պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ոստիկաններն արգելում են մտնել Կիրանց
13:05
1 ր
Արծվիկ Մինասյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիվանագետներին փակ հանդիպման են հրավիրում․ Մինասյան
13:07
2 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են գյումրեցի վարպետի պատրաստած կլկլանները հայտնվում աշխարհի տարբեր ծայրերում

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ցոլակ Կոշտոյան
Ցոլակ Կոշտոյան - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2022
Ցոլակ Կոշտոյան
Բաժանորդագրվել
Վարպետ Ցոլակի պատրաստած գյումրվա կլկլաններից ունեն Հռոմի պապը, հանրահայտ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու Գյումրի այցելած այլ հայտնի մարդիկ։
Հարգը պիտի բարձր լինի, քաշը՝ ավել, պատվիրատուին էլ երբեք չխաբել. Կոշտոյանների հինգ սերունդների արծաթագործներն այս երեք պատվիրաններով են իրենց անունն ու փեշակը պահում:
Գյումրեցի հայտնի վարպետ Ցոլակ Կոշտոյանի պատրաստած գոտիների, ապարանջանների ու կլկլանների հաջողության գրավականը հնի պահպանումն է. մինչ օրս օգտագործում է պապի կաղապարները, որոնք ավելի քան 150 տարվա պատմություն ունեն և ժառանգություն են մնացել Էրզրումից գաղթած նախապապերից, մեծ մասամբ աշխատում է պապի ու հոր գործիքներով: Հիմա դրանք ոչ միայն ինքն է գործածում, այլ նաև որդին՝ Արտյոմը, որն ամեն կերպ պահպանում է հայտնի արծաթագործների բարի ավանդույթները:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պապից ու հորիս ժառանգություն ստացած գործիքը
Станок мастера Цолака Коштояна - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Պապից ու հորիս ժառանգություն ստացած գործիքը
Վարպետ Ցոլակն առաջին մատանիները 10 տարեկանում է պատրաստել: «Ես Աղաս պապիս չեմ տեսել, հայրիկիցս եմ սովորել այս արհեստը։ Երբ հայրս տեսավ` ինչպես եմ պատրաստում, ասաց՝ դու կապրես, հիմա էլ անչափ ուրախ եմ, որ որդիս է իմ արհեստի շարունակողը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է վարպետը։
© Photo : provided by Tsolak KoshtoyanՑոլակ Կոշտոյանի աշխատանքներից
Ювелирные работы мастера Цолака Коштояна - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Ցոլակ Կոշտոյանի աշխատանքներից
Նրա խոսքով` թեև ժամանակակից նախշերով ու ոճով զարդերն այսօր շատ պահանջված են, բայց իրենք չեն փոխում շիրակյան նախշերը հին տեխնոլոգիայով զարդերին ու կլկլաններին հանձնելու ձեռագիրը. սրանով են Կոշտոյանների գործերը տարբերվում մյուսներից:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ցոլակ Կոշտոյան
Знаменитый гюмрийский ювелир Цолак Коштоян за работой - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Ցոլակ Կոշտոյան
Արծաթը հանգստացնում է. հենց դրա համար էլ վարպետը սիրում է այդ մետաղով աշխատել։ Ոսկուց իրեր շատ քիչ է պատրաստում:
«Հպարտ եմ, որ իմ կլկլանները հայտնի մարդկանց են նվիրել, ինձ համար դա ամենամեծ գնահատականն է՝ Հռոմի պապին, Վլադիմիր Սպիվակովին։ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Սպիվակովը մշակույթով ապրեցրեց Գյումրին, իսկ որպես նվեր իմ կլկլանը նրան բաժին հասավ։ Դա ինձ համար ամենամեծ ճանաչումն է»,- ասում է վարպետը և ավելացնում` շատերն են ցանկանում հատկապես Հռոմի պապին նվիրած իր կլկլանից պատվիրել որդիների կամ թոռների համար:
Ժամանակին Կոշտոյանները երկու արհեստանոց ունեին Գյումրու կենտրոնում։ Խորհրդային տարիներին արհեստով զբաղվելն արգելվում էր, արհեստանոցները` փակվում, բոլորը սկսեցին աշխատել գործարաններում, իսկ աշխատանքից հետո տանը թաքուն էին զբաղվում իրենց արհեստով: Այդպես Ցոլակ ու Արտյոմ Կոշտոյանները մեծ արհեստանոցի փոխարեն հիմա տան մի անկյունում են աշխատում։ Հյուրասենյակում պապի՝ Գերմանիայից 1860 թվականին բերած երկաթյա մամլակն է: Ճիշտ է` նեղվածք է, մի քիչ անհարմար, բայց վարպետները դրանից չեն դժգոհում. կարևորը` պահանջարկ լինի ու հինը չմոռացվի:
Իսկ այդ մամլակը գրեթե միշտ աշխատել է, միայն Սպիտակի երկրաշարժից հետո է Ցոլակ Կոշտոյանը հավաքել գործիքները. ժողովուրդը զարդ պատվիրելու սիրտ ու հավես չուներ, բայց կարճ ժամանակ անց արծաթն իր ձեռքն առնելու կարոտը վարպետին ստիպեց վերսկսել աշխատանքը:
«Նորից հանեցի գործիքներս ու սկսեցի աշխատել»,- ասում է արծաթագործը։
© Photo : provided by Tsolak KoshtoyanԿոշտոյանների պատրաստած գոտիները
Ювелирные работы мастера Цолака Коштояна - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Կոշտոյանների պատրաստած գոտիները
Եթե կլկլանը, կանանց գոտիներն ու ապարանջանները գնորդի պակաս չունեն, ապա վարպետը ցավով նշում է, որ տղամարդու գոտին այլևս պահանջարկ չունի:
«Ուզում եմ, որ այս գործիքներն ինձնից հետո պահպանվեն, աշխատեն, թանգարան չգնան: Չեմ դժգոհում, իմ ու որդուս պատրաստած զարդերը պահանջարկ ունեն։ Ցուցահանդես-տոնավաճառներին մեր սեղանը ասես ձգող լինի. հիացողները շատ են»,- նշում է նա։
Գյումրիում այս արհեստը երկար կապրի. պապական արհեստն ու տարիների փորձը վարպետ Ցոլակը ոչ միայն որդուն է փոխանցել, այլև ուսանողներին։ Աշխատում է Շիրակի պետական համալսարանի Կերպարվեստի ամբիոնում, նույնիսկ աղջիկ ուսանողներ ունի, որոնք ցանկանում են արծաթագործ դառնալ:
Պապի արհեստով արդեն յոթնամյա Նարեկն է հետաքրքրվում, սիրում է հայրիկի ու պապիկի աշխատանքին հետևել, իսկ 9 տարեկան թոռնուհին՝ Սյուզին, ասում է. «Պապի՛կ, ես քո պես արծաթագործ եմ դառնալու»:
Թոռների ցանկությունը պապի սրտով է…
© Sputnik / Armenuhi Mkhoyan Կոշտոյանների աշխատանքներից
Ювелирные работы мастера Цолака Коштояна - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2022
Կոշտոյանների աշխատանքներից
Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի գաղտնիքը. ինչպես արվեստանոցը աշխատավայր դարձավ նաև շան համար
Լրահոս
0