00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքում ՄԱԿ-ը կաջակցի ոռոգման համակարգերի արդիականացմանը

© Photo : Կարեն Սարգսյան / Karen SargsyanԳեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ–ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ–ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2022
Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ–ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին
Բաժանորդագրվել
Գեղարքունիքում առաջնահերթ է ոռոգման համակարգերի արդիականացման խնդիրը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ Առաջիկայում Գեղարքունիքի մարզում ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» շրջանակներում ոռոգման համակարգերի արդիականացման համար շինարարական աշխատանքներ կընթանան։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետն այսօր ընդունել է ՄԱԿ–ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մարտունու համայնքապետարանի և «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության կողմից տրամադրված տվյալների հիման վրա ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» գրասենյակի ներկայացուցիչները մասնագիտական ուսումնասիրություններ կկատարեն ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ, այնուհետ, համապատասխան ընթացակարգերից հետո, կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները:
Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերևութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում և բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։
Մարզպետը շեշտել է, որ թեև ծրագրի բոլոր ուղղությունները չափազանց կարևոր են մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերը կառավարելու տեսանկյունից, սակայն առաջնահերթ է համարում ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությունը, որտեղ ավելի հրատապ խնդիրների կարգավորման անհրաժեշտություն կա։
Նաև որպես ծրագրի բաղադրիչ մաս ներկայացվել է պոմպակայանների արդիականացումը՝ դրանք արևային ֆոտովոլտային կայաններով վերազինելու և գործարկելու հեռանկարով։
Շեշտվել է, որ տարվա մեջ ոռոգման շրջանը տևում է մոտ երկուսուկես ամիս, մնացած ամիսներին արևային ֆոտովոլտային կայաններում արտադրված էներգիան կարող է տնտեսվել և օգտագործվել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ուղղությամբ:
Որոշել էինք բերքը ծախել, ոչ թե չորացնել. Ակնալճում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա
Լրահոս
0