https://arm.sputniknews.ru/20220811/tajikstanum-meknarkel-en-amn-kentrvonakan-hramanatarutjan-kazmakerpats-zvoravarzhutjunnery-46523333.html
Տաջիկստանում մեկնարկել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած զորավարժությունները
Տաջիկստանում մեկնարկել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած զորավարժությունները
Sputnik Արմենիա
Զորավարժություններին մասնակցելու են ԱՄՆ–ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ներկայացուցիչները։ 11.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-11T10:57+0400
2022-08-11T10:57+0400
2022-08-11T11:00+0400
տաջիկստան
ամն
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41128230_0:0:1601:901_1920x0_80_0_0_09cc04c5ad605ceddfe03615c2614c50.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած «Տարածաշրջանային համագործակցություն-22» հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են Դուշանբեում և կտևեն մինչև օգոստոսի 20-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությանը։Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ–ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ներկայացուցիչները։««Տարածաշրջանային համագործակցություն–22»–ը, լինելով Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների մասնակցությամբ ամերիկյան ամենամեծ զորավարժությունները, մեր հարաբերությունները այդ տարածաշրջանի գործընկերների հետ ամրապնդելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։ Զորավարժությունները տարածաշրջանային արդիական հարցերի լուծման հարթակ են, այդ թվում` գլոբալ մարտահրավերներին տրվող խաղաղ պատասխանների, տեղեկատվության փոխանակման և անվտանգության ոլորտում համագործակցության առումով», – հայտարարել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ջոն Փոմերշայմը։Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ կանցկացնեն Կարմիր ծովումԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումն է, զանգվածային ոչնչացման զենքեր, թմրանյութեր և «ահաբեկչական տարրեր» որսալու հնարավորությունների ավելացումը։ Վարժանքները կոչված են օգնելու միջազգային խաղաղապահ գործողություններում և տեղեկատվության փոխանակման հարցում տարածաշրջանային պաշտպանական ուժերի զարգացմանը։Կորոնավիրուսի համավարակից առաջ «Տարածաշրջանային համագործակցություն» զորավարժությունները 2004 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում էին մասնակից երկրներից մեկում, այդ թվում` ԱՄՆ–ում։Ղրղզստանում անցկացվել են ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Կոբալտ-2022» զորավարժությունները
տաջիկստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/15/41128230_110:0:1467:1018_1920x0_80_0_0_bc0f2cbb249cec6e21606da3ab9c2af6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տաջիկստան, ամն, զորավարժություններ
տաջիկստան, ամն, զորավարժություններ
Տաջիկստանում մեկնարկել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած զորավարժությունները
10:57 11.08.2022 (Թարմացված է: 11:00 11.08.2022) Զորավարժություններին մասնակցելու են ԱՄՆ–ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կազմակերպած «Տարածաշրջանային համագործակցություն-22» հրամանատարաշտաբային զորավարժությունները մեկնարկել են Դուշանբեում և կտևեն մինչև օգոստոսի 20-ը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությանը։
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ–ի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի և Պակիստանի ներկայացուցիչները։
««Տարածաշրջանային համագործակցություն–22»–ը, լինելով Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների մասնակցությամբ ամերիկյան ամենամեծ զորավարժությունները, մեր հարաբերությունները այդ տարածաշրջանի գործընկերների հետ ամրապնդելու բացառիկ հնարավորություն են ընձեռում։ Զորավարժությունները տարածաշրջանային արդիական հարցերի լուծման հարթակ են, այդ թվում` գլոբալ մարտահրավերներին տրվող խաղաղ պատասխանների, տեղեկատվության փոխանակման և անվտանգության ոլորտում համագործակցության առումով», – հայտարարել է Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ջոն Փոմերշայմը։
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում նշվում է, որ զորավարժությունների նպատակը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումն է, զանգվածային ոչնչացման զենքեր, թմրանյութեր և «ահաբեկչական տարրեր» որսալու հնարավորությունների ավելացումը։ Վարժանքները կոչված են օգնելու միջազգային խաղաղապահ գործողություններում և տեղեկատվության փոխանակման հարցում տարածաշրջանային պաշտպանական ուժերի զարգացմանը։
Կորոնավիրուսի համավարակից առաջ «Տարածաշրջանային համագործակցություն» զորավարժությունները 2004 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում էին մասնակից երկրներից մեկում, այդ թվում` ԱՄՆ–ում։