00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի ամենատարեց մասնակիցը 81 տարեկան է

© Sputnik / Aram NersesyanՍևանա լիճ
Սևանա լիճ - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2022
Սևանա լիճ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մրցույթին մասնակցելու համար գրանցվել է 105 մարդ, այթ թվում՝ 8 օտարերկրացի։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի օգոստոսի 23-ին Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում: Այս պահին գրանցել է 105 մասնակից։ Տեղեկությունը ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։
Նրա խոսքով` նախապատրաստական ակտիվ աշխատանքներ են ընթանում։
Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբում` 1-ին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան (1987-2004 թթ.) կանայք, 18-40 տարեկան (1982-2004 թթ.) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:
Առաջին տարիքային խմբում գրանցվել է 12 կին և 31 տղամարդ, երկրորդ տարիքային խմբում` 21 կին և 36 տղամարդ։
«Ամենատարեց կին մասնակիցը 73 տարեկան է, ամենատարեց տղամարդ մասնակիցը` 81 տարեկան»,–ասաց Բաղումյանը։
Նա հավելեց, որ մրցույթին այս պահի դրությամբ հայտագրվել են նաև 8 օտարերկրացիներ։ Ցանկացողները կարող են գրանցվել մինչև օգոստոսի 15–ը։
«Պայմանավորվածություն ունենք «Հարավկովկասյան երկաթուղիների» հետ։ Օգոստոսի 23–ին, ժամը 08.15 րոպեին Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից գնացքը շարժվելու է դեպի Շորժայի կայարան։ 11.30 մասնակիցներն այնտեղ կլինեն։ Տեղում արդեն կանցկացվի մասնակիցների ներկա–բացակա, պայմանագրերի կնքում։ Ըստ տարիքային խմբերի մասնակիցներին բաժանվելու են շապիկներ»,–ասաց նա։
Տարածքում կլինեն ինչպես փրկարարներ, այնպես էլ շտապօգնության աշխատակիցներ։
Ասուլիսին ներկա էր նաև «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Հովհաննիսյանը։ Նրա խոսքով` կանայք կմրցեն 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում, որի խորությունը 2.5–3 մետր է։
«Մրցավարական կազմը բաղկացած է 20 հոգուց, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին պրոֆեսիոնալ մարզիկներ են եղել և ներկա պահին մարզիչներ ու մրցավարներ են աշխատում»,–ասաց նա։
Մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնք ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարվա ընթացքում մասնակցել են լողի Հայաստանի Հանրապետության առաջնություններին կամ միջազգային մրցաշարերի:
Հավելենք, որ դրամական մրցանակներ են նախատեսված 1-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար:
Մասնավորապես, 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ:
Լրահոս
0