00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուգանքները կմեծանան, պահանջները կխստացվեն. ՇՄ նախարարությունը իրավական առաջարկեր է մշակել

© Sputnik / Aram GareginyanՍևան–Հրազդան կասկադը
Սևան–Հրազդան կասկադը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2022
Սևան–Հրազդան կասկադը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախագծով առաջարկվում է խստացնել նաև թափոնների կառավարման, շինարարական թույլտվությունների տրամադրման պահանջները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքի փոփոխությունից հետո Հայաստանում կառուցվող բոլոր ՀԷԿ-երը` անկախ դրանց հզորությունից, պետք է անցնեն շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը` ներկայացնելով օրենքի փոփոխության նախագծով նախատեսվող խստացումները։

«Եթե նախկինում միայն 1 ՄԳՎտ հզորությունը գերազանցող ՀԷԿ-երը պետք է ենթարկվեին ՇՄԱԳ-ի, ապա այսօր բոլորը ենթական են այդ գործընթացին, քանի որ մենք այսօր ունենք շատ վատ վիճակ գետերի հետ կապված` հատկապես ՀԷԿ-երի շահագործման արդյունքում»,- ասաց Գաբրիելյանը։

Նախագծով առաջարկվում է խստացնել նաև թափոնների կառավարման, շինարարական թույլտվությունների տրամադրման պահանջները։
Շրջակա միջավայրի վրա ազդեցության և փորձաքննության օրենքից բացի, մշակված փաթեթով փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների օրենսգրքում, Ընդերքի մասին օրենքում, Լիցենզավորման մասին օրենքում ու Պետտուրքի մասին օրենսգրքում։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը՝ ներկայացնելով առաջարկվող նոր կարգավորումները, նշեց, որ վերոհիշյալ օրենքներով նախատեսվում է խստացնել նաև շրջակա միջավայրի աղտոտման համար գործող տուգանքների չափերը։

«Գործող օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը նվազագույն աշխատավարձի 50-100-պատիկի չափով է, այս նախագծով մինչև 5000-պատիկ տուգանք կարող է նշանակվել, եթե տնտեսվարողը տեսչական մարմնի նախազգուշացումից, խախտումն արձանագրելուց ու տուգանքից հետո նորից չի ներկայացնում ՇՄԱԳ փորձաքննության»,- ասաց իրավաբանական վարչության պետը։

Նոր օրենսդրական կարգավորմամբ, պատասխանատվություն է սահմանվում նաև փորձաքննությամբ նախատեսված նորմերից շեղվելու, նախանշված պայմանները չկատարելու համար, ինչի դիմաց գործող օրենսդրությամբ որևէ պատասխանատվություն նախատեսված չէ։
Նշենք, որ ՇՄԱԳ օրենքը ՀՀ-ում ընդունվել է 1995թ-ին։ 2014թ-ին, երբ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Օրհուսի կոնվենցիան, օրենքը փոփոխությունների է ենթարկվել` համապատասխանեցվելով կոնվենցիայի հիմնական պահանջներին։
Բնապահպանների համոզմամբ` այս օրենքն այսօր հետ է մնացել ժամանակի պահանջներից ու չի կառավարում առկա բնապահպանական ռիսկերը։
«Եթե խոսենք Երևան քաղաքի մասին, մենք Երևանում ունենք և՛ հանքեր, և ՛ շինարարություն, հետևաբար, մեր ամենամեծ խնդիրը մթնոլորտային օդի աղտոտվածության ու փոշու առկայությունն է։ Մարդը պատուհանը բացում է, տունն արդեն կեղտոտված է, մարդու մեքենան միշտ կեղտոտ է, կոշիկները միշտ կեղտոտ են։ Սրանք կենցաղային լավագույն ցուցիչներն են։ Պետք չէ տեղադրել հատուկ սարքավորումներ, որպեսզի հասկանանք, որ մեր միջավայրն այսօր շատ աղտոտված է»,- ասաց ՇՄ նախարարի տեղակալը։
Ըստ նրա` փոշու չափազանց մեծ քանակի պատճառը Երևանում շինարարական բումն է, որի պարագայում շինարարություն իրականացնողները հաճախ չեն պահպանում սահմանված նորմերը։
Կարմիր գրքում գրանցված ջրաշուշան է վաճառվում Երևանի փողոցներում
Լրահոս
0