https://arm.sputniknews.ru/20220723/galy-qeznic-jury-meznicgjumru-qaghaqapetarany-bvolvorin-hravirum-e-vardavary-nshelu-45670629.html
Գալը` քեզնից, ջուրը` մեզնից. Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Վարդավառը նշելու
Գալը` քեզնից, ջուրը` մեզնից. Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Վարդավառը նշելու
Sputnik Արմենիա
Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: 23.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-23T10:10+0400
2022-07-23T10:10+0400
2022-07-23T10:13+0400
գյումրի
վարդավառ
երեխա
https://cdn.am.sputniknews.ru/img/415/58/4155831_0:192:2048:1344_1920x0_80_0_0_3bcb8ac625217e42572688867690e83e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Գյումրին պատրաստվում է Վարդավառի: Հուլիսի 24-ին քաղաքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Գյումրու համայնքապետարանը բոլորին հրավիրում է ուրախ ու անմոռանալի համաքաղաքային միջոցառման:Միջոցառում կանցկացվի ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում, այլ նաև ծայրամասերում: Տոնը հավուր պատշաճի անցկացնելու համար դատարկվում, մաքրվում և կրկին ջրով են լցվում «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի, Բագրատունյաց օղակի և Վարդանանց հրապարակի լողավազանները:Վարդավառին մատուցվող ուտելիքները բազմազան էին. սիրված տոնի ճաշատեսակների 5 բաղադրատոմսՄիջոցառումների մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում ժամը 09:00-ին արձանների լվացմամբ: Այնուհետև միջոցառումները կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Տոնի ռիթմը կապահովի DJ SMOKE-ը:Նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին` ժամը 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկեն համապատասխան կառույցները։Վարդավառը կարող եք նշել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/415/58/4155831_0:0:2048:1536_1920x0_80_0_0_0805d4ed4e6131d54a62ea9c93ba5012.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գյումրի, վարդավառ, երեխա
Գալը` քեզնից, ջուրը` մեզնից. Գյումրու քաղաքապետարանը բոլորին հրավիրում է Վարդավառը նշելու
10:10 23.07.2022 (Թարմացված է: 10:13 23.07.2022) Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի:
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Գյումրին պատրաստվում է Վարդավառի: Հուլիսի 24-ին քաղաքում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Գյումրու համայնքապետարանը բոլորին հրավիրում է ուրախ ու անմոռանալի համաքաղաքային միջոցառման:
Միջոցառում կանցկացվի ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում, այլ նաև ծայրամասերում: Տոնը հավուր պատշաճի անցկացնելու համար դատարկվում, մաքրվում և կրկին ջրով են լցվում «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի, Բագրատունյաց օղակի և Վարդանանց հրապարակի լողավազանները:
Միջոցառումների մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում ժամը 09:00-ին արձանների լվացմամբ: Այնուհետև միջոցառումները կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Տոնի ռիթմը կապահովի DJ SMOKE-ը:
Նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին` ժամը 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:
Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկեն համապատասխան կառույցները։