00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջոնսոնը հրաժեշտի նվեր է ստացել Բրիտանիայի կառավարությունից

© AP Photo / Stefan RousseauԲորիս Ջոնսոնը կառավարության անդամների հետ
Բորիս Ջոնսոնը կառավարության անդամների հետ - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2022
Բորիս Ջոնսոնը կառավարության անդամների հետ
Բաժանորդագրվել
Բորիս Ջոնսոնն իր հրաժարականի հայտարարությունից հետո վերջին հանդիպումն է անցկացրել կառավարության անդամների հետ:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուինսթոն Չերչիլի գրքերի առաջին հրատարակությունները որպես հրաժեշտի նվեր փոխանցել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Տեղեկությունը հայտնում է «Sky News» հեռուստաալիքը։
Նա հրաժարականի դիմումից հետո այսօր վերջին հանդիպումն է անցկացրել կառավարության հետ։
Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ գրքերի գնմանը մասնակցել են կառավարության բոլոր անդամները:
Հատկանշական է, որ Ջոնսոնի ստացած գրքերից մեկը, որը հրատարակվել է 2014 թվականին, նվիրված է հենց Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կյանքին («Չերչիլի գործոնը. ինչպես մեկ մարդը փոխեց ամբողջ պատմությունը»):
Հիշեցնենք` Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել էր 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Նա պարտականությունները կկատարի այնքան ժամանակ, մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակվի։
«Գնաց` գնաց». Լավրովը՝ Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին
Լրահոս
0