00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոյգուն Մուրադովին հանձնարարել է նախևառաջ խոցել Ուկրաինայի հեռահար զենքերը

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել մեդիապահոցՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 18.07.2022
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը ցուցումներ է տվել ռուսական «Վոստոկ» խմբավորմանը, որը կատարում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի-Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Վոստոկ» խմբավորման տեսչական ստուգման ընթացքում, որը խնդիրներ է կատարում Ուկրաինայում, նշել է, որ առաջնահերթությունը հեռահար զենքի ոչնչացումն է, որով ուկրաինական զորքերը հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչներին, ցորենի դաշտերին, հացահատիկի պահեստարաններին։ Տեղեկությունն այսօր հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունում:
«Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, նշելով խմբավորման հարվածային հնարավորությունների ուժեղացումը, հրամանատարին հանձնարարել է բարձր ճշգրտության զենքով առաջնային խոցել հակառակորդի մեծ հեռահարության հրթիռային ու հրետանային միջոցները, որոնցից գնդակոծվում են Դոնբասի բնակավայրերի բնակելի թաղամասերը և իրականացվում են ցորենի դաշտերի, ինչպես նաև հացահատիկային պահեստարանների միտումնավոր հրկիզումներ», - ասել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
«Վոստոկ» խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախարարին զեկուցել է թշնամու ուժերը ջախջախելու մարտական առաջադրանքների կատարման ընթացիկ իրավիճակի և ընթացքի մասին։
Ավելի վաղ պաշտպանության նախարարը ստուգում էր անցկացրել ռուսական «Հարավ» ու «Կենտրոն» խմբավորումներում, որոնք գլխավորում են բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը և գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը 2018 թվականից Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն է, իսկ 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը ղեկավարել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։
Լրահոս
0