00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ այժմ գոհացնում են առաջարկները. ֆիրդուսցիները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակցին

© Sputnik / Asatur YesayantsՖիրդուսի փողոցի բնակիչների բողոքի ակցիան
Ֆիրդուսի փողոցի բնակիչների բողոքի ակցիան - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
Ֆիրդուսի փողոցի բնակիչների բողոքի ակցիան
Բաժանորդագրվել
Քաղաքացիներն ավելի վաղ հավաքվել էին կառավարության շենքի մոտ, այնուհետև գնացել էին «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի պետի տեղակալի հետ հանդիպման։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Երևանի Ֆիրդուսի փողոցի բնակիչները, որոնց տներն օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, հանդիպել են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի պետի տեղակալի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Ֆիրդուսիի բնակիչ Վազգեն Փխրիկյանը նշեց, որ իրենց դեռևս բավարարում են այն պատասխանները, որ ստացել են, եթե դրանք իրականությանը համապատասխանեն։

«Խոսել ենք գնահատումների մասին, որ մեր տները սխալ են գնահատում, մեզ էլ խոսք տվեցին, որ գնահատումները կվերանայեն։ Նախկինում որպես սեփականություն էր գնահատվում, այժմ նշվելու է, որ գույքը գտնվում է կառուցապատման տարածքում։ Արդեն մեր տների գները մոտ 30 %-ով կբարձրանան։ Մեր թաղամասում կան նաև հատվածներ, որտեղ մի քանի ընտանիք ընդհանուր բակ ունեն, այդ հարցն էլ խոստացան, որ կլուծեն»,- նշեց Փխրիկյանը։

Ֆիրդուսցիները ևս մեկ հարց են բարձրացրել. Երևանը գոտիավորված է, և այդ թաղամասը գտնվում է առաջին գոտում, սակայն այժմ այն փոխվել է ու հայտնվել երկրորդում։ Քաղաքացին շեշտեց, որ առհասարակ երկրորդ գոտի համարվում է Արաբկիր վարչական շրջանը, բայց Կենտրոնի այդ հատվածն էլ է մտցվել 2-րդ գոտի։ Այս պարագայում էլ տների գներն իջնում են, սակայն քաղաքապետարանից խոստացել են, որ այդ հարցը նույնպես լուծում կստանա։
«Մեզ ասացին, որ գոտիավորման հարցն ԱԺ-ով հաստատված որոշում է, այն չեն կարող փոխել, սակայն քննարկումներից հետո փոխհատուցման ժամանակ Ֆիրդուսի թաղամասը հաշվի կառնեն որպես առաջին գոտի։ Խանամիր Աբարահամյանը խոստացավ, որ կառավարությունում կներկայացնի մեր պահանջները, ինչպես նաև պատրաստ է բոլոր բնակիչներին կանչել ու ներդրողների հետ բանակցություններ վարել։ Խոստացել են նաև, որ կառավարության ներկայացուցիչը կգա Ֆիրդուսի ու տեղում կծանոթանա իրավիճակին»,- ասաց բնակիչը։
Հստակ ժամկետներ դեռևս չեն ասել, մյուս շաբաթ կրկին պատրաստվում են գնալ քաղաքապետարան, որպեսզի հասկանան հետագա քայլերը։
Հիշեցնենք, որ ֆիրդուսցիներն այսօր` հուլիսի 14-ին, բողոքի ակցիա անցկացրին կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը և արժանապատիվ փոխհատուցում տրամադրել։
Ներկայում կառուցապատողը դատի է տվել բնակիչներին, որոնք չեն համաձայնվում պայմանների հետ և չեն ցանկանում լքել իրենց տները։ Բանն այն է, որ 2006 թվականին Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Հանրային և պետական կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը: Դրանից հետո կառավարությունը որոշում է ընդունել գերակա հանրային շահ ճանաչել Երևան քաղաքի կենտրոնում գտնվող տարածքները, որոնց թվում է նաև Ֆիրդուսի փողոցը։
«Լավագույն մասնագետները տվել են իրենց համաձայնությունը». սկսվել է Ֆիրդուսի վերակառուցումը
Լրահոս
0