00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԻՆ-ը նոր շենքեր կկառուցի և նոր տեխնիկա ձեռք կբերի. աջակցել են ՌԴ-ն ու Ճապոնիան

© Sputnik / Asatur Yesayants ՀՀ ԱԻՆ շենքը
ՀՀ ԱԻՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2022
ՀՀ ԱԻՆ շենքը
Բաժանորդագրվել
Կարդիականցվեն ու կվերակառուցվեն Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 և Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները։ Ձեռք կբերվեն արագ արձագանքման 12 ավտոմեքենաներ։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik.Կառավարության որոշմամբ արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 1.2 մլրդ դրամ` հրշեջ–փրկարարական ջոկատների ժամանակակից շենքերի կառուցման ու նոր տեխնիկայի ձեռքբերման համար։
«Հիմնականում հրշեջ–փրկարարական ջոկատները գտնվում են 1960-70-ականներին կառուցված տիպային շենքերում, որոնք արդեն բավականին հնամաշ են, իսկ մարտական հաշվարկների 60 տոկոսից ավելին խորհրդային արտադրության ԶԻԼ մակնիշի մեքենաներ են, որոնք բարոյապես ու տեխնիկապես գտնվում են մաշված վիճակում», – ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ֆինանսավորման արդյունքում կարդիականցվեն ու կվերակառուցվեն Երևանի թիվ 2, թիվ 7, թիվ 9, թիվ 11 և Սևանի, Ամասիայի, Մարտունու, Վանաձորի, Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքային պայմանները։ Բացի այդ 12,1%-ով կթարմացվի ԱԻՆ ավտոպարկը, ձեռք կբերվեն արագ արձագանքման 12 ավտոմեքենաներ։
Փաշինյանը հայտնեց, որ ծրագրին աջակցել են Ճապոնիայի և ՌԴ կառավարությունները։
Լրահոս
0