00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենց հիմա ունեմ ընդդիմադիր հայացքներ, սակայն «Դիմադրությանը» չեմ միանա. Ուլիխանյան

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ուլիխանյան
Տիգրան Ուլիխանյան - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2022
Տիգրան Ուլիխանյան
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի տաղավարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, նախկին ՔՊ-ական, Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Տիգրան Ուլիխանյանն է։
Կուսակցությունից դուրս գալու պատճառ է դարձել նաև իմ պաշտոնանկությունը, քանի որ չեմ ցանկանում կրավորական կեցվածք ընդունել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տիգրան Ուլիխանյանը՝ մեկնաբանելով ՔՊ-ից դուրս գալու շարժառիթը։
«Զրկվելով պաշտոնից, ես զրկվեցի նաև իմ սեփական ներուժն ամբողջությամբ օգտագործելու հնարավորությունից, բայց քանի որ տեսնում եմ, թե ժամանակի ընթացքում ինչպես է այդ ներուժը բացվում, հետևաբար կարծում եմ, որ դեռ անելիք ունեմ քաղաքական դաշտում»,- նշեց Ուլիխանյանը։
Պետական վերհսկողական ծառայության նախկին պետը բացառում է, որ երբևէ կլինի որևէ իշխանական կուսակցության անդամ, առավել ևս` որ կվերադառնա «Քաղաքացիական պայմանագիր»։ Ուլիխանյանը շեշտում է, որ ապագայում իր քայլերն ընտրությունների միջոցով իշխանության գալու նպատակով են արվելու, որպեսզի կոնկրետ գործողություններով նպաստի նախընտրելի քաղաքական օրակարգի իրականացմանը։

«Հակված եմ քաղաքական ընդդիմախոսության, քաղաքական գործունեության միջոցով ընտրությունների արդյունքում ՔՊ-ից ավելի շատ ձայներ հավաքել։ Ինքս էլ ինձ համարում եմ քաղաքական օրակարգեր գեներացնող, ոչ թե դրանց սպառող»,-ընդգծեց իշխանության նախկին ներկայացուցիչը։

Ըստ նրա` երկրում այսօր ձևավորվել է անարգելակ իշխանություն, այն օրինական է, ունի ժողովրդի վստահությունը, բայց չունի կառուցվածքային ընդդիմություն, ինչը վտանգավոր է պետականաշինության առումով։
Ուլիխանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանալու իրավունք չունի, որովհետև պետք է կրի ստանձնած պատասխանատվությունը մինչև վերջ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամը անհավանական է համարում «Դիմադրություն» շարժմանը միանալը, իսկ սեփական կուսակցություն հիմնելու և ղեկավարելու տարբերակը դիտարկում է որպես ամենավերջին հնարավորություն։ Ուլիխանյանն ասում է, որ դեռ չի գտել այն հարթակը, որը կարող է բավարարել իր հավակնությունները։
«Այսօր էլ հանդիպում եմ հայտնի և անհայտ գործիչների հետ»,- ասաց Ուլիխանյանը՝ առանց նշելու, թե կոնկրետ ում հետ է բանակցում։
Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը հունիսի 24-ին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։ 2021 թվականի դեկտեմբերին Ուլիխանյանն ազատվել էր ՊՎԾ-ի պետի պաշտոնից։
Լրահոս
0