00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սնկից թունավորվելու դեպքեր Հայաստանում. հայտնի է` քանի մարդ է տուժել ընթացիկ տարում

Հիվանդանոց - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2022
Հիվանդանոց
Բաժանորդագրվել
Սունկ ուտելուց հետո չպետք է ալկոհոլ օգտագործել, իսկ եթե ուտելուց հետո վատ եք զգում, ապա չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Այս տարի Հայաստանում արձանագրվել է սնկից թունավորվելու 16 դեպք՝ 27 տուժածով։ Տեղեկությունը հայտնում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։
«Թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով։ Սնկի որոշ տեսակներ սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն)»,–ասված է հաղորդագրությունում։
Թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում չօգտագործել անհայտ ծագման սունկ, ճանապարհների եզրերից սունկ չհավաքել, ինչպես նաև ուտելի և թունավոր սնկերը տարբերելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ, և դրանք կարող են արտաքին տեսքով շատ նման լինել իրար։ Բացի այդ, պետք է նաև հում սունկ չուտել և երեխաներին չկերակրել սնկերով։ Աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սունկ ուտել, իսկ առհասարակ սունկ ուտելուց հետո չպետք է ալկոհոլ օգտագործել։
Ինչ վերաբերում է պահման պայմաններին, ապա թարմ սնկերը 1 օրից ավելի չպետք է պահել նույնիսկ սառնարանային պայմաններում, իսկ վատ զգալու դեպքում պետք է բժշկի դիմել, ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել։
Սնկից առաջացած թունավորումներն ունենում են սուր ընթացք: Հիվանդության առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամվա ընթացքում: Կլինիկական ախտանշաններն են որովայնի կտրուկ ցավը, սրտխառնոցը, անընդհատ փսխումները, առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, գլխապտույտը, գլխացավը, անհագ ծարավի զգացումը, հալյուցինացիաները` առանց քնկոտության, ցնորքը, գիտակցության կորուստը, դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը։
Ինչպե՞ս սնվել ամռան տապին հավանական առողջական խնդիրներից խուսափելու համար
Լրահոս
0