00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուիլսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում մամուլի ասուիլսի ժամանակ (18 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Բաժանորդագրվել
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Այսպիսով, դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ Այս մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ»,- գրել է Վանեցյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ` դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Վանեցյանը շնորհակալություն է հայտնել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներին՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։

«Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի»,- գրել է նա։

Նախկին ԱԱԾ տնօրենը նշել է, որ 2021-ի արտահերթ ընտրություններին մասնակցել և արդյունքում պատգամավորական մանդատ են վերցրել, որպեսզի ամեն ջանք գործադրեն երկրին համերաշխություն բերելու, անվտանգ Հայաստան և Արցախ ունենալու և մեր քաղաքացիների կյանքի որակն էապես բարձրացնելու համար։
«Պատգամավորական մանդատն ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել, այն ընդամենը գործիք էր մեր երկրին ու պետականությանը ծառայելու համար: Գործիք, որն այսօր այլևս ինձ համար կիրառելի չէ»,- կարծում է նա։
Նա նշել է, որ այսօր կանգնած ենք հայրենազրկման շեմին և սխալվելու իրավունք այլևս չունենք։ Ընդգծել է` պայքարն այլընտրանք չունի, և այսօր հանուն հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի պայքարում կուսակցական դրոշներ, բաժանարար գծեր ու կարգավիճակներ չկան։
Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո` 2018-ի մայիսի 10-ին, Արթուր Վանեցյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն։ 2019-ի սեպտեմբերի 16-ին, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում, նա ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Դրանից հետո Վանեցյանը ձևավորեց «Հայրենիք» կուսակցությունը, ապա ՀՀԿ-ի հետ 2021-ին «Պատիվ ունեմ» դաշինքնով մասնակցեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Պատիվ ունեմ» դաշինքը խորհրդարանում ստացել է պատգամավորի 7 մանդատ։
2022-ի ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին` գործող իշխանությանը հեռացնելու պահանջով։
Ծոծրակներդ կտեսնեք, բայց պառակտված շարժում չեք տեսնի. Արթուր Վանեցյան
Լրահոս
0