00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Կարապետ Օհանյան
Փողոցներից անձրևաջուրը հեռացնելու պատասխանատուն Վեոլիա Ջուրն է. Կարապետ Օհանյան
10:40
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավտոբուսների վարորդները պարտադիր բուժզննում կանցեն. ավագանին նոր որոշում է կայացրել

© Sputnik / Aram NersesyanԵրևան. արխիվային լուսանկար
Երևան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.06.2022
Բաժանորդագրվել
Գործակարգավարական նիստի ժամանակ ավագանին մի շարք որոշումներ է կայացրել` տարբեր վարչական շրջաններում կանաչ տարածքների ոռոգման, շատրվանային համալիր կկառուցելու և այլ ուղղություններով։ 2023-ի Ամանորին էլ մայրաքաղաքի փողոցները կզարդարվեն գեղարվեստական նոր լուսավորությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևան քաղաքի համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն։ Գործակարգավարական նիստի ժամանակ նման որոշում է կայացրել Երևանի ավագանին. հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը: Հարկ է նշել, որ համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել»,- ասվում է հաղորդագրությունում:

Արձանագրվել է նաև, որ երևանյան բոլոր շենքերը կունենան հասցեագրման միանման ցուցանակներ: Հանձնարարվել է արագացնել գործընթացը:
Ամբողջությամբ ավարտվել է Մարտիրոս Սարյանի անվան պուրակի կանաչապատման ծրագիրը: Վերակագնվել ու թարմացվել է կանաչ գոտին, ճիմապատվել է շուրջ 3000 քմ տարածք, ծաղկաթմբերի համար 40 խմ հատուկ հողախառնուրդ է բերվել, արդիականացվել է 1700 գծամետր ոռոգման համակարգը, տնկվել է շուրջ 4000 ծաղիկ և 3850 թուփ՝ ծաղկողներ, մշտադալարներ:
Երևանի շենքերում դեռ 43 աղբատար կա. քաղաքապետարանը դրանք վերջնականապես կփակի
«Անհրաժեշտ ջրաքանակ ապահովելու և կանաչ տարածքները լիարժեքորեն ոռոգելու նպատակով ընթացքի մեջ են Դալմայի ջրագծի որոշ հատվածների փոխարինման աշխատանքները: Անցկացվում է 630 մմ-անոց 344 գծամետր երկարությամբ նոր խողովակաշար, այն հնարավորություն կտա ամբողջությամբ լուծել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ոռոգման խնդիրը: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. շատրվանային համալիր կկառուցվի: Տարածքը ներկայում գտնվում է անբարեկարգ վիճակում: Նախագծման մրցույթն արդեն կայացել է: Հանձնարարվել է գործընթացը կազմակերպել այնպես, որ տարածքին համահունչ միջավայր ձևավորվի:
Գործակարգավարական նիստի ժամանակ որոշվել է մայրաքաղաքում workout մարզաձևը զարգացնելու նպատակով վարչական շրջաններում կառուցել կահավորված հատուկ մարզահրապարակներ:
Երևանի քաղաքապետարանը կրկին պայքար է սկսում փողոցային առևտրի դեմ
Որոշվել է նաև, որ այս տարի Ամանորին մայրաքաղաքի փողոցները կզարդարվեն գեղարվեստական նոր լուսավորությամբ: Այժմ քայլեր են ձեռնարկվում լուսատուների տարբերակներն ընտրելու ուղղությամբ:
Կենսաապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին հանձնարարվել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ և ապահովել սանիտարական պատշաճ վիճակ:
Լրահոս
0