00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՄակՄիկոյան» կոտլետը McDonald's-ից հին է. ինչպես Միկոյանը ԽՍՀՄ բերեց 1-ին համբուրգերները

© Photo : Софья Сандурская / АГН "Москва"Կոտլետներ համբուրգերի համար
Կոտլետներ համբուրգերի համար - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2022
Կոտլետներ համբուրգերի համար
Բաժանորդագրվել
ՌԴ-ից McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցի հեռանալն ու «վերադարձը» նոր անվանումով վերջին շրջանի ամենաշատ քննարկվող թեմաներից է ինչպես ռուսական մամուլում, այնպես էլ սոցցանցերում։
Մոսկվայում 1990 թվականին խորհրդային քաղաքացիների հսկայական հերթն առաջին «McDonald's»-ի մոտ դարձավ ԽՍՀՄ փլուզման խորհրդանիշներից մեկը: Դեֆիցիտից հոգնած խորհրդային մարդիկ, որոնք երազում էին համտեսել «արգելված ամերիկյան պտուղները», ժամերով կանգնում էին առաջին ռեստորանի առջև, որ փորձեին գեղեցիկ փաթեթավորմամբ made in USA սովորական կոտլետը, կարտոֆիլ ֆրի խրթխրթացնեին և այդ ամենի վրայից «Կոկա-կոլա» խմեին։

Իսկ հետաքրքիր է` նրանցից ինչ-որ մեկը գիտե՞ր, որ առաջին բուրգերները Մոսկվայի փողոցներում վաճառում էին դեռ 1937 թվականին։ Եվ դա եղել է շատ ավելի շուտ, քան Ամերիկայում առաջին«McDonald's»-ի բացումը Ռեյեմ Քրոքի կողմից 1955 թ-ին։ Խորհրդային համբուրգերը կոչվում էր «Մոսկովյան տաք կոտլետ» և ընդամենը 50 կոպեկ արժեր։

Իրենց գոյությամբ խորհրդային համբուրգերները «պարտական» են Անաստաս Միկոյանին՝ խորհրդային դարաշրջանի ականավոր պետական գործիչին, որը Ստալինի օրոք բարձրաստիճան ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ Միկոյանը շատ հիշողություններ է թողել, որոնց թվում են հրապարակված հուշագրությունները «Այդպես է եղել։ Մտորումներ անցյալից» անունով, որտեղ նա մանրամասն պատմել է, թե ինչպես են ԽՍՀՄ-ում հայտնվել ամերիկյան կոտլետների անալոգները։

Ստալինի առաջադրանքը

1936 թ-ին օգոստոսի սկզբին Միկոյանը կնոջ և հինգ որդիների հետ պատրաստվում էր Ղրիմ մեկնել՝ հերթական արձակուրդի։ Իրերն արդեն հավաքել էին, գնացքը գիշերն էր մեկնում, և Միկոյանը գնաց Ստալինին հրաժեշտ տալու։ Հանկարծ Ստալինն անսպասելիորեն առաջարկում է Միկոյանին Ղրիմի փոխարեն Ամերիկա մեկնել՝ հանգստանալ և ուսումնասիրել ԱՄՆ-ի փորձը սննդի արդյունաբերության ոլորտում։ Որպեսզի հետո լավագույն փորձը բերի Խորհրդային Միություն։ Հասկանալի է, որ առաջնորդին մերժելու տարբերակը չէր քննարկվում։ Միկոյանի երեխաները տան աշխատողի հետ մեկնեցին Ղրիմ, իսկ մեծ պատվիրակությունն ԱՄՆ ուղևորվեց։ Ի դեպ, Միկոյանը համաձայնել էր մեկնել այն պայմանով, որ իր հետ գնա նաև իր կինը՝ Աշխենը։
Ուղևորության ընթացքում մի զվարճալի դեպք է տեղի ունեցել։ Պատվիրակությունն Ամերիկա էր գնում Լեհաստանի, Բելգիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջով։ Բեռլինի կայարանում Միկոյանը նկատել է, որ գերմանացիները շրջվում են ու զարմանքով նայում իրենց։ Խորհրդային ողջ պատվիրակությունը միանման գլխարկներով, կոշիկներով ու կոստյումներով է եղել, նույն գույնի ու ոճի մեջ․«եվրոպական ոճով» այդ հագուստներն ու կոշիկները պատվիրակության անդամների համար կարել էին հատուկ ուղևորության համար: Խորհրդային պաշտոնյաներն իրենց «կարգի են բերել» արդեն ԱՄՆ-ում՝ իրարից տարբեր հագուստներ գնելով։
Միկոյանն ամեն ինչ արեց 3–րդ համաշխարհայինը կանխելու համար, բայց վերացե՞լ է վտանգը

Համբուրգերներ Խորհրդային Միության համար

ԱՄՆ-ում գտնվելու երկու ամիսների ընթացքում Միկոյանը բազմաթիվ քաղաքներ է այցելել, և ինչպես ինքն է գրում, «գնացքներով ու ավտոմեքենաներով ավելի քան 12 հազար մղոն են անցել»: Նա ուսումնասիրել է սննդի արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ՝ ձկան և մսի պահպանման սառնարաններ, մսի և ձկան պահածոների, չորահացերի և բիսկվիտների արտադրության, չոր կաթի և մայոնեզի, խնձորի և նարնջի հյութերի, լոլիկով պահածոների, պաղպաղակի գործարաններ և այլն:

«Մեր ուշադրությունը գրավեց ստանդարտ կոտլետների զանգվածային մեքենայացված արտադրությունը, որոնք տաք ձևով վաճառվում էին բուլկիի հետ՝ այսպես կոչված «համբուրգերները», հենց փողոցում՝ հատուկ կրպակներում։ Ես այդպիսի կոտլետներ արտադրող մեքենաների նմուշներ պատվիրեցի։ 1937 թվականին մենք այդ փորձը տեղափոխեցինք մեր որոշ խոշոր քաղաքներ՝ Մոսկվա, Լենինգրադ, Բաքու, Խարկով և Կիև։ Կառուցվեցին նաև փողոցային վաճառքի համար նախատեսված հատուկ կրպակներ։ Տաք կոտլետների վաճառքը մեզ մոտ շատ լավ էր առաջ գնում։ Բայց պատերազմը խանգարեց լայնորեն տարածել այդ նախաձեռնությունը մեր երկրում»։

ԱՄՆ-ում Միկոյանի ուշադրությունը մասնավորապես գրավել է հացի մեքենայացված արտադրությունը, երբ մարդու ձեռքը հացին չէր կպնում։ Այդ փորձը նա նույնպես վերցրել է ամերիկացիներից և ԽՍՀՄ է բերել հացի արտադրության մեքենայացված միջոցը։ Մինչ այդ բուլկիները ձեռքով էին պատրաստում և դրանք «ֆրանսիական» էին կոչվում։ Բուլկիի նոր տեսակը անվանեցին «քաղաքային»։
Մոսկովյան տաք կոտլետը մեքենայական եղանակով պատրաստվում էր Մոսկվայի մսի կոմբինատում։ Մի փոքր մեքենան մեկ ժամում 1500 կոտլետ էր արտադրում։ Ամեն օր Մոսկվայի բնակչությունը 400 հազարից ավելի պատրաստի կոտլետներ էր օգտագործում։ Էժան, արագ և կալորիական սնունդը դուր եկավ խորհրդային քաղաքացիներին, և ինչպես ժամանակին «Վաշինգտոն փոստ» թերթում նշել էր Հելսինկյան համալսարանի սոցիոլոգ Յուկա Գրոնոուն (Jukka Gronow), եթե 1941 թվականին պատերազմ չլիներ, ապա այժմ աշխարհում միանգամայն կարող էր «ՄակՄիկոյան» ցանցը գործել։
Լրահոս
0