00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանցիները հայկական ֆեյքերով հակառուսական տրամադրություններ են տարածում

Ադրբեջանցիները հայկական ֆեյքերով հակառուսական տրամադրություններ են տարածում հայերի մեջ
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է սոցցանցերի հայկական տիրույթում տարածված ադրբեջանական կեղծ օգտահաշիվների մասին։
Սոցցանցերում ադրբեջանցիների կեղծ օգտահաշիվները, որոնք բացվում են հայկական անուններով, առաջին հայացքից տարբերակելի չեն, ու շատ հայեր առանց քննելու ընկերանում են դրանց հետ։ Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Բավական դժվար է նրանց առաջին հայացքից տարբերակելը` եթե մասնագետ չեք, վաղուց չեք հետևել նրանց։ Իրենք հայերեն էլ են գրում ու բավականին լավ»,- ասաց Վրթանեսյանը։
Նորմալ հայերեն գրելով` ադրբեջանցիները կարողանում են իրենց ընկերների ցանկում հավաքել իրական հայկական օգտատերերի, որոնք չեն էլ կասկածում, որ ընկերանում են ադրբեջանցու օգտահաշվի հետ։ Իհարկե, ադրբեջանցիները, փորձագետի խոսքով, երբեմն կարող են ինչ-ինչ սխալներ անել, որոնցից նկատելի կդառնա նրանց` ադրբեջանական կեղծ հաշիվ լինելը, սակայն ընդհանուր առմամբ, միևնույն է, դժվար են տարբերակվում։
Եթե ադրբեջանցիների հիմնական նպատակը մշտապես հակահայկական քարոզչություն տարածելն էր, ապա, Վրթանեսյանի տվյալներով, այս պահին նրանք զբաղված են Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմամբ։
«Հայերի ու ռուսների միջև կոնֆլիկտ են հրահրում շատ ակտիվ, նամանավանդ Ուկրաինայի կոնֆլիկտի ֆոնին, ինչը շատ ակնառու է։
Ընդ որում` մի կողմից փորձում են հայերի անունից, իբր, ինչ-որ բաներ անել, մյուս կողմից՝ ներկայանում են որպես ռուս, ու հակահայկական բաներ են գրում»,- մանրամասնեց Վրթանեսյանը։
Կիև ու Թբիլիսի է գնացել, գաղտնալսվող հեռախոս բերել. արցախցի պաշտոնյայի դավաճանությունը
Այս օգտահաշիվների դեմ պայքարելու միակ ձևը, Վրթանեսյանի կարծիքով, պիտի լինի պետական մոտեցմամբ, այդ թվում՝ մարդկանց բացատրելով ու մեդիագրագիտություն սովորեցնելով, որպեսզի ադրբեջանցիների օգտահաշիվների հետ չընկերանան։
«Բառացիորեն երեկ մի այդպիսի ադրբեջանական կեղծ օգտահաշիվ էի նկատել։ Ընկերներ ունեի, որոնք այդ հաշվի հետ ընկերացել էին, զգուշացրել եմ, որ հեռացնեն, բայց, իհարկե, դա բավականին բարդ ու դժվար գործ է»,- ասաց փորձագետը։
Նրա խոսքով՝ այս խնդրի մասին, օրինակ, «Ֆեյսբուքին» (որտեղ համեմատաբար ավելի շատ օգտահաշիվներ կան) բողոքարկելը նույնպես հարցի լուծում չէ։ Այդ գործին, նրա կարծիքով, պետությունը պիտի լծվի, սակայն Վրթանեսյանի բնորոշմամբ՝ տվյալ դեպքում Հայաստանի իշխանություններն ընդհանրապես այդ հարցերով զբաղված չեն։
«Այն, ինչ չի վերաբերվում իրենց անձնական իշխանությունը պահելուն, մնացած բոլոր հարցերով իրենք ընդհանրապես չեն զբաղվում»,- նշեց Վրթանեսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ ԱՀ ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերին, զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Լրահոս
0