00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երվանդ Մանարյանից մինչև Արմենչիկ. վերացվում են պատվավոր կոչումները, միգուցե լավն էլ դա՞ է

© Sputnik / Andranik GhazaryanՄեդալներ
Մեդալներ - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Մեդալներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում վերջապես կարող են վերացվել ժողովրդական ու վաստակավոր արտիստի և նկարչի պատվավոր կոչումները։ Համենայնդեպս, նման առաջարկ է ներկայացրել համապատասխան նախարարությունը։
Վեճերն այս հարցի շուրջ ընթանում են գրեթե 3 տասնամյակ, բայց առաջին անգամ է, որ գործը հասնում է օրենսդրական փոփոխություններին։ Ինչու էին մեր բոլոր նախկին իշխանություններն ամեն կերպ խուսափում այս խնդիրը սկզբունքորեն լուծելուց` երևի կարելի է կռահել։ Դե, նուրբ հարց է, հանրությունն առանց այն էլ համոզված է, որ մշակույթի և արվեստի զարգացմանը Հայաստանում ուշադրություն չի դարձվում, բյուջեից հատկացվող գումարները ծիծաղելի են, արժե՞ արդյոք է՛լ ավելի բորբոքել կրքերը, խիստ քննադատության թիրախ դառնալ։
Բայց ժամանակի ընթացքում այդ կոչումները սկսեցին հետզհետե կորցնել իրենց գրավչությունը՝ «ժողովրդականներին» և «վաստակավորներին» այլևս գրեթե արտոնություններ չէին տրամադրվում, կարծեմ, ընդամենը մի 40 հազար դրամ էին նրանք ստանում։ Բնակարաններ, դաչաներ, ավտոմեքենաներ, նույնիսկ չճարվող կահույք պետությունն այլևս չէր տալիս, իսկ կոչումների շնորհումը դառնում էր ավելի ու ավելի հազվադեպ։ Կարո՞ղ եք ասել՝ «թավշյա հեղափոխությունից» հետո քանի՞ հայաստանցի արվեստագետ է դարձել «ժողովրդական»։ Չեք հավատա, բայց 2018 թվականի գարնանից մինչև այսօր Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչման է արժանացել ընդամենը 1 հոգի՝ դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը։
Վերացվում են պատվավոր կոչումները. միգուցե լավն էլ դա՞ է
Ճիշտ է, վաստակավորի կոչմանն արժանացածների թիվը, բնականաբար, շատ ավելի մեծ է, բայց էստեղ վեճերն էլ են շատ ավելի թեժ. դա հնուց է գալիս։ Եթե հիանալի դերասան Երվանդ Մանարյանի դեպքում դժվար թե որևէ մեկը վիճարկի ժողովրդականի կոչում շնորհելը, քանզի արտիստի որոշ կինոռեպլիկներ՝ «Տժվժիկից» սկսած մինչև «Հարսնացուն հյուսիսից», իրոք ժողովրդական են դարձել, ապա երևի կհիշեք, թե ինչպիսի հեգնական մեկնաբանություններ եղան 2015 թվականին, երբ վաստակավորի կոչում շնորհվեց երգիչ Արմենչիկին։
Կայքերից մեկն այն ժամանակ գրեց. «Համացանցը շփոթմունքի մեջ է՝ ինչպե՞ս կարելի է։ Ժողովո՛ւրդ, իսկ ինչո՞ւ չի կարելի։ Տեսե՞լ եք, թե քանի դիտում ունի նրա «Տաք է, տաք է» երգը՝ 3 միլիոն 762 հազար դիտում»։
Իսկապես, հառնում է մշտական հարցը՝ իսկ ինչպե՞ս չափել ստեղծագործողի «վաստակավորությունը» և «ժողովրդականությունը»։ Չէ՞ որ այս պրոբլեմը բոլորովին նոր չէ՝ իմպրեսիոնիստներից ոմանք կյանքի ընթացքում կարողացել են ընդամենը մի քանի նկար վաճառել, ապրել են թշվառության մեջ։ Հիմա նրանց կտավները ցուցադրվում են աշխարհի առաջատար պատկերասրահներում և աճուրդում վաճառվում մի քանի տասնյակ միլիոն դոլարով։ Բայց ո՞վ կարող է գուշակել, թե մի 50 տարի հետո որ մի արվեստագետը հանճար կհամարվի։ Ուրեմն ի՞նչ՝ «Ֆեյսբուքի» լայքե՞րը հաշվենք։
Այս կոչումները շնորհելու ավանդույթը, իհարկե, Սովետից է գալիս։ Ընդ որում, ամենից հաճախ առիթ էր դառնում արվեստագետի հոբելյանը։ Արևմուտքում, բնականաբար, նման բան չկա։ Օրինակ` հենց վաղը՝ հունիսի 18-ին, լեգենդար «բիթլը»՝ Փոլ Մքքարթնին, դառնալու է 80 տարեկան։ Դժվար թե այս մոլորակում գտնվի գեթ մի մարդ, որը երկմտի՝ տեսնես Փոլին վաստակավո՞ր կտան, թե՞ միանգամից ժողովրդական։ Չէ՞ որ Փոլ Մքքարթնիի և Ջոն Լենոնի «Yesterday»-ը աշխարհի ամենաշատ կատարված երգն է՝ էլ ժողովրդականն ինչպե՞ս է լինում։
Թեև ժողովրդական և վաստակավոր արտիստի և նկարչի կոչումներից որևէ մեկը չի զրկվելու, ուղղակի այդ կոչումներն այլևս չեն շնորհվելու։ Հասկանալի է, որ ոչ բոլոր արվեստագետները դրական կգնահատեն Հայաստանի կառավարության նախաձեռնությունը։ Բայց ահա թե ինչ էր ասել մի 10 տարի առաջ հայտնի երգչուհի Գալինա Վիշնևսկայան, որին 1966 թվականին նույնպես շնորհվել է «ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստուհի» կոչումը։ Մեջբերեմ. «Այսօր այդ կոչումներն անիմաստ են դարձել։ Բավական է նայեք մեր հեռուստատեսությանը, որտեղ ինչ-որ ձայնազուրկ տղաներ ու աղջիկներ հուսահատ թռչկոտում են։ Սա կատարյալ սրբապղծություն է։ Ախր, արվեստագետը ոչ թե կոչում պիտի ունենա, այլ անուն, որն ամեն ինչ ասում է։ Իսկ Սովետի ժամանակ այսպես էր՝ կոչում չունես, ուրեմն անարժեք ես։ Հատկապես այն պաշտոնյաների համար, որոնք ոչ թե մարդու տաղանդն էին գնահատում, այլ նրա կոչումներն ու մրցանակները»։
Իհարկե, կարելի է հաստատ կանխատեսել, որ պատվավոր կոչումների վերացումը Հայաստանում անասելի ծանր հարված կլինի մտավորականության այն ներկայացուցիչների համար, որոնք բոլոր ժամանակներում կրծքով պաշտպանել են մեր բոլոր իշխանություններին՝ շատ որոշակի սպասելիքներ ունենալով նրանցից։ Բայց միգուցե հասարակության առողջացման համար լավն էլ դա՞ է։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 17.06.2022
Չարժե դրա վրա ժամանակ ծախսել. նախարարը` պատվավոր կոչումները չեղարկելու նախագծի մասին
Լրահոս
0