00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրակոցներ և դանակահարություն Տաշիրում. 27–ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանության մեքենա
Ոստիկանության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Բաժանորդագրվել
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Տաշիր քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել 2 երիտասարդի միջև, ինչի հետևանքով 24-ամյա տղան ատրճանակից 3 անգամ կրակել է 27-ամյա տղայի որովայնին։ Վերջինս էլ դանակահարել է 24-ամյա երիտասարդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 7-ին` ժամը 00.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, իսկ կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդն առանց բուժօգնություն ստանալու հեռացել է:
«Ժամը 03.50-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք (հարցականով), ձախ ուսահոդի կտրած վերք, գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել Տաշիր քաղաքի բնակիչ, 24-ամյա երիտասարդ: Հիվանդանոց մեկնած Ստեփանավանի ոստիկաններին նա ի վիճակի չի եղել հայտնել, թե վնասվածքներն ինչ հանգամանքներում է ստացել»,–ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Հրազենային վիրավորումով «Տաշիր» բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա Սմբատ Դավոյանը ժամը 06.00-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
0