00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե խոշորացումն արվում է, որ ուղղակի համայնքների թիվը փոքրանա, դա օգուտ չի տա. Մովսիսյան

Համայնքների կառավարման ապակենտրոնացման մասին վկայող ոչ մի քայլ չի արվում․ Մովսիսյան
Բաժանորդագրվել
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համայնքների խոշորացման գործընթացին։
Հայաստանը սկզբում գնաց համայնքների խոշորացման փնջային տարբերակով, բայց ինչ–որ մի հանգրվանից քաղաքական որոշումը փոխվեց և ընտրվեց խոշորացման շրջանային տարբերակը, իսկ արդեն ձևավորված փնջերը պետք է վերափոխվեն, այսինքն` ենթարկվեն մոդելի փոփոխության, ուստի արդյունքում կունենանք մոտ հինգ տասնյակ համայնք, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը։
Ըստ նրա` Հայաստանում չէին կարող ի սկզբանե գոյություն ունենալ փոքր փնջեր և մեծ շրջաններ, ուստի խոշորացումը պետք է լինի համանման, համայնքները պետք է ունենան մոտավորապես նույն կարողությունները, որպեսզի հնարավոր լինի ապակենտրոնացում իրականացնել, այսինքն` համայնքներին օժտել նոր լիազորություններով, որոնցով օժտված են, օրինակ, մարզպետարանները և մասամբ նաև՝ որոշ նախարարությունները։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման գործընթացը։ Հերթական փուլով նախատեսվում է արդեն խոշորացված 13 համայնքները միավորել ևս 141 գյուղերի ու քաղաքների հետ, որի արդյունքում կձևավորվեն 5 նոր խոշորացված համայնքներ։
Մովսիսյանը հիշեցրեց, որ ավելի քան 10 տարի առաջ, երբ քննարկվում էր համայնքների խոշորացման կամ միացման հայեցակարգը, սեղանին դրված էր երկու լուծում, մեկը փնջային, մյուսը՝ շրջանային խոշորացման տարբերակն էր, որոնք խիստ տարբերվում են միմյանցից։
Ըստ նրա` փնջայինը ենթադրում է, որ փոքր համայնքները, որոնք չեն կարող ինքնուրույն լուծել իրենց խնդիրները և չունեն համապատասխան կադրային, ենթակառուցվածքային ռեսուրսներ, պետք է միավորվեն մեկ համայնքի շուրջ, բայց կառավարությունն այն ժամանակ նաև պատրաստել էր շրջանային խոշորացման հայեցակարգը, ինչը պայմանականորեն անվանում էին վրացական տարբերակ, քանզի այդ երկիրը նախկին ԽՍՀՄ–ի բազայի վրա նախընտրել էր հենց այդ մոդելը։
«Համայնքների խոշորացման գլխավոր նպատակն այն է, որպեսզի չլինեն կառավարման երկու տարբեր կառույցներ, և բնակիչները կարողանան իրենց ընտրությամբ ձևավորել տեղական իշխանություն, կարողանան իրենց ընտրական քվեով ազդել իրենց մատուցվող ծառայությունների վրա։ Շատ տարածված դրույթ է, որ տեղերում իրականացվող լիազորությունները պետք է տալ ՏԻՄ–երին, այլ ոչ թե փոխանցել մարզին կամ պետությանը»,– ասաց Մովսիսյանը։
Նրա կարծիքով` եթե խոշորացումն արվում է լոկ նրա համար, որ ուղղակի համայնքների թիվը փոքրանա, ապա դա շատ վատ է, անտրամաբանական է և ոչ մի օգուտ չի տա, բայց եթե խոշորացումն իրականացվում է, որ նոր լիազորություններ փոխանցվեն համայնքներին, ապա ինքնին հասկանալի է, որ փոքր փնջեր չեն կարող լինել ու պետք է կազմավորվեն մեծ շրջաններ։
«Թեև կառավարության ծրագրում մեկ տողով նշված է, որ գնալու են ապակենտրոնացման, սակայն դեռ չեմ տեսնում ոչ մի քայլ, որը կվկայի համայնքների կառավարման ապակենտրոնացման մասին։ Այս պահին միայն խոսակցություններ են ընթանում»,– ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահը։
Անդրադառնալով համայնքների խոշորացման պարագայում աշխատատեղերի կրճատման խնդրին` Մովսիսյանն ընդգծեց, որ դա առնչվում է միայն վարչական աշխատակազմերին, որոնցում ընդգրկված են պետբյուջեից վարձատրվող անձինք, ուստի պետք հստակեցնել` նման ապարատների ուռճացումը մեզ օգու՞տ է, թե՞ վնաս։ Նրա կարծիքով` որքան քիչ լինեն բյուջեից սնվող աշխատողները, այնքան մնացած միջոցները հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել։ Մովսիսյանը նշեց, որ իշխանությունն ամեն ինչ պետք է անի, որպեսզի աշխատատեղերի կրճատման դեպքում մարդկանց կարողանա ապահովել այլ աշխատանքով։
Հիշեցնենք, որ համայքնների խոշորացման գործընթացի իրականացման համար համապատասխան օրենքներում առաջարկվող փոփոխությունների նախագծերի փաթեթը մայիսի 26-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Լրահոս
0