https://arm.sputniknews.ru/20220522/hajastanum-kapiki-tsaghikvov-varakvatsutjan-voch-mi-depq-chi-ardzanagrvel-an-42328780.html
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ
Sputnik Արմենիա
Հաստատված դեպքեր են արձանագրվել եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ- ում, Կանադայում, Ավստրալիայում։ 22.05.2022, Sputnik Արմենիա
2022-05-22T12:13+0400
2022-05-22T12:13+0400
2022-05-22T12:26+0400
հայաստան
կապիկի ծաղիկ
վիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել»,- գրել է խոսնակը։Նա կոչ է արել հանրությանը սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ չտարածել։Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կապիկի ծաղիկ, վիրուս
հայաստան, կապիկի ծաղիկ, վիրուս
Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ
12:13 22.05.2022 (Թարմացված է: 12:26 22.05.2022) Հաստատված դեպքեր են արձանագրվել եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ- ում, Կանադայում, Ավստրալիայում։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Ֆեյսբուքյան իր էջում
հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել»,- գրել է խոսնակը։
Նա կոչ է արել հանրությանը սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ չտարածել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՀԿ տվյալներով՝ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը ոչ էնդեմիկ երկրներում հասել է 92-ի։ Հիվանդության հետ կապված մահվան ոչ մի դեպք չի գրանցվել։
Հիշեցնենք, որ կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է։ Այն հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից: Այս վիրուսը նման է բնական ծաղիկ հիվանդության վիրուսին:
Արդեն իսկ կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր են հաստատվել եվրոպական մի շարք երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ, Իտալիա և Շվեդիա։ Կապիկի ծաղիկով վարակման դեպքերի մասին հաղորդվել է նաև ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։